USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Շարժական կապի համարների տեղափոխելիության մեկնարկը նախատեսված է 2014թ.-ի հունվարին. ՀԾԿՀ

14.12.2012, 20:11
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` դեկտեմբերի 4-ին կայացած նիստում քննարկվել է «Շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգի ներդրման սկզբունքների և ժամանակացույցի մասին» հարցը:
Շարժական կապի համարների տեղափոխելիության մեկնարկը նախատեսված է 2014թ.-ի հունվարին. ՀԾԿՀ
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` դեկտեմբերի 4-ին կայացած նիստում քննարկվել է «Շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգի ներդրման սկզբունքների և ժամանակացույցի մասին» հարցը:

Ինչպես նշված է ՀԾԿՀ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացվող համարների տեղափոխելիության համակարգի ներդրման աշխատանքների ընթացքում, միջազգային փորձի ուսումնասիրության նպատակով, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ցուցաբերվել է տեխնիկական աջակցություն:

Մշակված նախագծի քննարկման արդյունքում սահմանվել են նշյալ համակարգի ներդրման սկզբունքներն ու հետագա գործողությունների ժամանակացույցը.
1. համակարգը գործարկվելու է 2014 թվականի հունվարի 1-ից,
2. հեռախոսահամարների տեղափոխելիությունը բաժանորդների համար իրականացվելու է 3, իսկ հետագայում՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում,
3. հեռախոսահամարների տեղափոխելիությունը բաժանորդների համար իրականացվելու է անվճար:-0-