USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Shadowmatic հայտնի հայկական խաղն այսուհետ հասանելի է նաև AppleTV–ում

09.11.2015, 11:32
Shadowmatic հայտնի հայկական խաղն այսուհետ հասանելի է նաև AppleTV–ում, նշվում է ընկերության Facebook–յան էջում։
Shadowmatic հայտնի հայկական խաղն այսուհետ հասանելի է նաև AppleTV–ում
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Shadowmatic հայտնի հայկական խաղն այսուհետ հասանելի է նաև AppleTV–ում, նշվում է ընկերության Facebook–յան էջում։

 «Այսուհետ դուք կարող եք խաղալ խաղը ձեր ընտանիքի և մտերիմների հետ միասին հեռուստացույցի էկրանի միջոցով և ցուցադրել ձեր վերացական մտածելակերպն ու գլուխկոտրուկներ լուծելու հմտությունները», – նշվում է հաղորդագրության մեջ։

 Shadowmatic–ն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել այն AppleTV–ում։

Այս տարվա ամռանը հայ մշակողների ստեղծած Shadowmatic խաղն արժանացել է Apple Design Awards հեղինակավոր մրցանակին «Դիզայն և հարմարավետություն/բջջային հավելված» անվանակարգում։

Արդեն վաճառքի հիթ դարձած և շատերի կողմից սիրված Shadowmatic խաղը գործարկվել է այս տարվա հունվարի 15–ին։ Հավելվածը հասանելի է 14 լեզվով, այդ թվում` հայերեն։ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ խաղում ավելացվել են նաև Arcade Mode–ն ու մանկական նոր մակարդակներ։

Խաղի ժամանակ առաջարկվում են տարբեր չափի, ձևի պատկերներ` միաձույլ կամ առանձին, և խաղացողը պետք է պատկերները հավաքի այնպես, որ ստվերը վերածվի կոնկրետ օբյեկտի։ –0–