USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Samsung ընկերությունը ներկայացրել է նոր սմարթֆոն

24.08.2017, 14:10
Samsung Electronics ընկերությունը նախօրեին ներկայացրել է իր նոր` Galaxy Note 8 սմարթֆոնը:
Samsung ընկերությունը ներկայացրել է նոր սմարթֆոն

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Samsung Electronics ընկերությունը նախօրեին ներկայացրել է իր նոր` Galaxy Note 8 սմարթֆոնը:

Ինչպես հաղորդում է РБК,–ն, նոր գաջեթն ունի 6,3 դյույմ անկյունագծով էկրան և 2960x1440 պիքսել կետայնություն։  Սա Note շարքի ամենամեծ էկրանով սմարթֆոնն է, հաղորդել է ծրագրավորողը։ Նոր սմարթֆոնն ունի 12 մեգապիքսել 2 հիմնական տեսախցիկ` պատկերի օպտիկական կայունացմամբ (OIS) և 8 մեգապիքսել առջև տեսախցիկ։

Note 8–ն ունի 8 միջուկանոց պրոցեսոր, 6 ԳԲ օպերատիվ հիշողություն ու 64 ԳԲ  ներկառուցված հիշողություն: Նոր սմարթֆոնի պոտենցիալ սեփականատերերը կստանան նաև S Pen գրիչ` ավելի բարակ ծայրով և բարելավված զգայունությամբ։

Նոր Galaxy Note–ը լավ պաշտպանված է փոշուց և ջրից։ Այն ունի  ինքնությունը ստուգելու հնարավորություն, այդ թվում` մատնահետքերի և աչքի ծիածանաթաղանթի սկանավորմամբ։

 «Մենք շնորհակալ ենք մեր հաճախորդներին Galaxy Note շարքի սմարթֆոնների նկատմամբ հավատարմության համար, դա է մեզ ոգևորել դեպի կատարելագործում։ «Անսահման» էկրանից մինչև բարելավված S Pen էլեկտրոնային փետուրը, բացառիկ հիմնական երկակի տեսախցիկը` Galaxy Note 8–ին հնարավորություն է տալիս մարդկանց իրագործել այն, ինչ նախկինում անհնար էր թվում», - ասել է Samsung Electronics–ի բջջային ստորաբաժանման ղեկավար Դի Ժեյ Կոխը:

Galaxy Note 8–ը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի կեսերին և հասանելի կլինի երեք գույներով`«սև ադամանդ», «դեղին տպազիոն» և «կապույտ շափյուղա»: -0-