Samsung-ը դադարեցրել է հաջորդ սմարթֆոնի մշակումը
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Samsung ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել Galaxy S8 նոր սմարթֆոնի մշակման աշխատանքները: Դադարը կտևի երկու շաբաթ, որոնց ընթացքում մասնագետները կպարզեն, թե ինչու էին տաքանում այս սերնդի Galaxy Note 7 ֆլագմանները, որոնք պայթյունավտնագ լինելու պատճառով ողջ աշխարհում հանվել են վաճառքից, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»` հղում անելով The Wall Street Journal-ին:
Թե ինչն է դարձել մարտկոցների բռնկումների և պայթյունների պատճառ, դեռևս հայտնի չէ: Փորձագետների կարծիքով պատճառը կարող են լինել ինչպես դեֆեկտավոր մարտկոցները, այնպես էլ ոչ ճիշտ աշխատող ծրագիրը:
Այլ մասնագետների կարծիքով, տաքացման պատճառ կարող էր դառնալ մարտկոցի լիցքավորման վերահսկիչը, որը անհայտ պատճառով չէր դադարում վերալիցքավորվել, երբ այն հասնում էր 100 տոկոսի:
Galaxy Note 7-ի վաճառքը մեկնարկել է օգոստոսի սկզբին: Արդեն սեպտեմբերին Samsung-ը, բռնկումների և պայթյունների տասնյակ դեպքերի պատճառով ստիպված է եղել հետ կանչել հեռախոսների ավելի քան 2 մլն նմուշ: Սարքերի նոր «անվտանգ» խմբաքանակի թողարկումը խավարեց նույնանման միջադեպերի պատճառով: Արդյունքում Samsung-ը որոշեց ամբողջությամբ դադարեցնել Galaxy Note 7-ի թողարկումն ու վաճառքը:
Ռուսաստանում ֆլագմանի վաճառքը դեռևս չէր մեկնարկել, սակայն Samsung-ը խոստացել է հատուցումներ վճարել նաև «մոխրագույն» սարքերի, այսինքն` ոչ պաշտոնապես ներմուծված սմարթֆոնների գնորդներին: -0-