Samsung Galaxy S5–ի գործարկումը վտանգված է. հրդեհը ոչնչացրել է գործարանը
11.03.2014,
13:11
Հրդեհը, որը ոչնչացրել է Հարավային Կորեայի Անսոն քաղաքում գտնվող գործարանը և պահեստներում առկա պաշարները, վտանգում է Samsung Galaxy S5 նոր սմարթֆոնի գործարկումը, հայտնում է Asia News Agency–ն։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Հրդեհը, որը ոչնչացրել է Հարավային Կորեայի Անսոն քաղաքում գտնվող գործարանը և պահեստներում առկա պաշարները, վտանգում է Samsung Galaxy S5 նոր սմարթֆոնի գործարկումը, հայտնում է Asia News Agency–ն։
Գործարանը պատկանում էր Samsung Electronics–ի գործընկերոջը։ Այնտեղ պետք է թողարկվեին Galaxy S5–ի տպող պլատաները, հաղորդում է cnews.ru–ն։
Հրդեհի մասին ահազանգը հրշեջ ծառայության կետում ստացվել է կիրակի` մարտի 9–ին, տեղի ժամանակով առավոտյան ժամը 7–ին։
Հրշեջները ժամանել են մի քանի րոպե անց։ Հրդեհի մարման համար պահանջվել է մոտ 6 ժամ, միաժամանակ գործի է դրվել 81 հրշեջ հաշվարկ և մոտ 300 փրկարար։
Հրդեհը ոչնչացրել է ոչ միայն արտադրությունը, այլ նաև տպելու պլատաների թողարկման համար ներկրված նյութերի պահեստային պաշարները։ Պատճառած վնասի ծավալը գնահատվել է 1 մլրդ դոլար։
Samsung–ում մեկնաբանել են իրավիճակը` հայտնելով, որ Անսոնի հարթակը միակ չէ, որում ծրագրվում էր թողարկել նոր ֆլագմանի պլատաները։
Ինչպես վստահեցնում են ընկերությունում, նորույթի գործարկման վրա հրդեհն այդքան էլ չի ազդի։ Այնուամենայնիվ, դիտորդները մտավախություն ունեն, որ ամեն ինչ հակառակը կլինի։ Այդպիսի ենթադրություն է, օրինակ, արտահայտում GSMArena–ն։
Samsung –ի հինգերորդ սերնդի Galaxy S5 սմարթֆոնը զինված է Super AMOLED 5.1–դյույմանոց 1920 x 1080 (432 ppi) պիքսելով էկրանով, 2.5 ԳՀց հաճախականությամբ աշխատող Qualcomm Snapdragon 800 4–միջուկանի պրոցեսորով, Adreno 330 տեսաարագացուցիչով և նոր տնտեսող ռեժիմով։ Արտադրողի խոսքով, այն թույլ է տալիս օգտվել բջջայինից 10–տոկոսանոց լիցքավորմամբ մեկ շաբաթվա ընթացքում։
Հիշեցնենք, որ Galaxy S5–ի գործարկումն առաջին 150 երկրներում նշանակված է ապրիլի 11–ին։ Ռուսաստանն առաջին երկրների խմբում է։ -0-