USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Samsung Electronics–ի ղեկավարը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման կաշառակերության համար

25.08.2017, 15:12
Սեուլի կենտրոնական դատարանն ուրբաթ մեղավոր է ճանաչել Samsung Electronics Co փոխնախագահ և փաստացի ղեկավար Լի Չժո Յոնին:  
Samsung Electronics–ի ղեկավարը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման կաշառակերության համար

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Սեուլի կենտրոնական դատարանն ուրբաթ մեղավոր է ճանաչել Samsung Electronics Co փոխնախագահ և փաստացի ղեկավար Լի Չժո Յոնին կաշառակերության, միջոցների հափշտակման և նույնիսկ կեղծ ցուցմունքներ տալու մեջ և դատապարտել է 5 տարվա ազատազրկման, հայտնում է Ինտերֆաքսը` հղում անելով Yonhap–ին։

Դատախազությունը մեղադրյալի համար խնդրում էր 12 տարվա ազատազրկում երկրի նախկին նախագահ Պակ Կըն Խեի շուրջ ծավալված կոռուպցիոն սկանդալի շրջանակում։

Ինչպես նշում է Bloombergժը, դատարանի որոշումը կարող է մեծ հարված հասցնել Samsung Electronics–ին` հիշողության քարտերի և սմարթֆոնների համաշխարհային խոշորագույն արտադրողին։ Samsung–ի բաժնետոմսերը 0.2 տոկոսից ընկել են մինչև 1.5 տոկոս` դատական վճռի հրապարակումից հետո։

49–ամյա Լի Չժո Յոնի գործով լսումները Հարավային Կորեայում անվանել են «դարի դատ»` դրանք տևել են գրեթե հինգ ամիս։ Այս տարվա փետրվարրին նա կալանավորվել է մի շարք մեղադրանքներով, այդ թվում` 39 մլն դոլար կաշառք տալու համար։

Մեղադրական կողմը խիստ պատիժ է պահանջում նաև Samsung–ի չորս թոփ մենեջերների համար, ովքեր կապ ունեն կոռուպցիոն սկանդալի հետ։ -0-