USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում Ռոստելեկոմի ղեկավարը դասախոսություն կարդաց ՀԱՀ–ի ուսանողների համար

20.04.2015, 20:29
«Ռոստելեկոմ» խմբի անդամ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը հանդես եկավ դասախոսությամբ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ուսանողների համար, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Հայաստանում Ռոստելեկոմի ղեկավարը դասախոսություն կարդաց ՀԱՀ–ի ուսանողների համար

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Ռոստելեկոմ» խմբի անդամ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը հանդես եկավ դասախոսությամբ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ուսանողների համար, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
 
Տնտեսական զարգացում և մրցունակություն (Economic Development and Competitiveness) առարկայի շրջանակում Բիզնեսի կառավարման և տնտեսագիտության ֆակուլտետի (College of Business & Economics) ուսանողները ծանոթանում են երկրի մրցունակության և տնտեսական զարգացման մոտեցումներին մակրո և միկրո (business-level) մակարդակներում։

Գլխավոր տնօրենը ներկայացրեց ոլորտում իր ունեցած բազմամյա փորձը, լսարանին հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտի վերջին տասնամյակի զարգացումները՝ մատնանշելով առանձնահատկությունները, հնարավորություններն ու մարտահրավերները, որոնց առնչվել է ընկերությունը կայուն զարգացման ճանապարհին։

«Այսօր իմ դասախոսությունը նպատակ ուներ բիզնեսի կառավարման  տեսանկյունից ներկայացնելու հեռահաղորդակցության հայաստանյան ոլորտը, մեր ընկերության՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ-ի բիզնես պատմությունը՝ ձևավորումն ու զարգացումը, մարտահրավերներն ու դրանց հաղթահարման մոտեցումները»,–  նշեց Ֆարամազյանը:

Նա նշեց, որ և՛ հայաստանյան, և՛ միջազգային խոշոր ընկերությունների հաջողության հիմքում ընկած է փորձառությունն ու գիտելիքները, որ այսօր իր ուսանողներին են փոխանցում Հայաստանի Ամերիկյան Համալսարանի պես բարձրակարգ բիզնես դպրոցները։

«GNC-ALFA» ՓԲԸ-ն, որը «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի հայկական դուստր ընկերությունն է, 2012 թ.-ի դեկտեմբերից սկսել է Հայաստանի տարածում Rostelecom ապրանքանիշով կապի ծառայությունների առաջխաղացում և վաճառք: 2012 թ.-ի վերջին Rostelecom-ն իր բաժանորդներին առաջարկել է գերարագ ինտերնետ և IP հեռուստատեսության և հեռախոսային կապի ծառայություններ:

GNC-ALFA ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկամանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Ցանցը միացած է տարածաշրջանային հիմնական ուղիներին` Վրաստանի և Իրանի միջոցով:

«Ռոստելեկոմը» Ռուսաստանում դինամիկ կերպով զարգացող խոշորագույն հեռահաղորդակցական խումբն է, որը ծառայություններ է մատուցում երկրի ողջ տարածքում ոլորտի շուկայի բոլոր հատվածներում:

Ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցնում լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների և վճարային հեռուստատեսության ռուսական շուկայում: Այժմ ընկերության բջջային կապի բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ: -0-