USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Ռուսաստանը մեկ միլիոն ծրագրավորողի կարիք ունի

19.08.2014, 15:07
Ռուսաստանի հաղորդակցության և կապի նախարարությունը քայլեր է նախապատրաստում ծրագրային ապահովման ներկրումը փոխարինելու ուղղությամբ, այդ մասին ուրբաթ հայտնել է նախարար Նիկոլայ Նիկիֆորովը։
Ռուսաստանը մեկ միլիոն ծրագրավորողի կարիք ունի
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի հաղորդակցության և կապի նախարարությունը քայլեր է նախապատրաստում ծրագրային ապահովման ներկրումը փոխարինելու ուղղությամբ, այդ մասին ուրբաթ հայտնել է նախարար Նիկոլայ Նիկիֆորովը։

Նրա գնահատմամբ, արտասահմանյան ծրագրային ապահովումը հայրենականով փոխարինելու համար կպահանջվի 3-7 տարի և մեկ միլիոն ծրագրավորող, իսկ պետական ներդրումներ պետք չեն։ Շուկայի մասնակիցներն այդ ծրագրերը չափազանց հավակնոտ են համարում, հայտնում է rbcdaily–ն։

Հաղորդակցության և կապի նախարարությունը կողմ է հանդես գալիս Ռուսաստանի տեղեկատվական լրիվ ինքնիշխանությանը, պատմել է Նիկիֆորովը Ղրիմի «Տավրիդա» երիտասարդական ֆորումում։ «Դա դանդաղ ուղի է, որը երեք տարի կպահանջի, որոշ ուղղություններով` 5-7 տարի»,– նախարարությունում մեջբերում են Նիկիֆորովի խոսքը։ Նրա գնահատականներով, Ռուսաստանին դրա համար կպահանջվի առնվազն մեկ միլիոն ծրագրավորող, իսկ այժմ նրանց թիվը 350 հազար է, և նրանք աշխատում են աշխարհահռչակ «Յանդեքսում», Mail.Ru Group–ում և այլ ընկերություններում։

Ռուսաստանը ծրագրային ապահովման մի շարք տեսակներով կախված է արտասահմանյան մշակումներից` բջջային սարքերի օպերացիոն համակարգերից մինչև տվյալների բազաների կառավարման համակարգեր, խոստովանել է Նիկիֆորովը։ Նա խոստացել է, որ արտասահմանյան ԾԱ–ն ռուսականով փոխարինելը չի կատարվի պետության հաշվին, բայց թե կոնկրետ ով է դրա համար վճարելու, նա չի հստակեցրել։ -0