USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ռուսաստանի առաջատար ՏՏ ընկերությունները պայմանավորվել են աշխատակիցներ «չփախցնել» միմյանցից

23.11.2012, 11:21
Parallels ընկերությունը ռուսաստանյան առաջատար ՏՏ ընկերությունների, այդ թվում՝ «Յանդեքսի» և «Կասպերսկիի լաբորատորիայի» հետ ռուսական շուկայի համար աննախադեպ համաձայնագիր է ստորագրել: Ֆիրմաները պայմանավորվել են միմյանցից մշակողներ «չփախցնել», հաղորդում է Cnews-ը:
Ռուսաստանի առաջատար ՏՏ ընկերությունները պայմանավորվել են աշխատակիցներ «չփախցնել» միմյանցից
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Parallels ընկերությունը ռուսաստանյան առաջատար ՏՏ ընկերությունների, այդ թվում՝ «Յանդեքսի» և «Կասպերսկիի լաբորատորիայի» հետ ռուսական շուկայի համար աննախադեպ համաձայնագիր է ստորագրել: Ֆիրմաները պայմանավորվել են միմյանցից մշակողներ «չփախցնել», հաղորդում է Cnews-ը:

Համաձայնագիրը ջենթլմենական ժեստ է և տարածվում է Ռուսաստանում գտնվող մշակողների վրա, հաղորդում է rbc.ru-ն:

Ընկերությունը աշխատակիցներին «չփախցնելու» վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել կորպորատիվ և տնային օգտատերերի համար համակարգային լուծումներ մշակող Acronis ընկերության հետ, «Կասպերսկիի լաբորատորիա» ընկերությունների միջազգային խմբի, ամերիկյան EPAM Systems ՏՏ ընկերության և ռուսական «Յանդեքս» որոնողական համակարգի հետ, հայտնում է Parallels մշակման կենտրոնի համահիմնադիր և ղեկավար Ստանիսլավ Պրոտասովը:

Ակտիվ «հեդհանթինգի» (headhunting – բառացի` գլխաորս) արգելքը թույլ կտա դանդաղեցնել աշխատավարձերի աճը, նշում են փորձագետները:

Համաձայնագիրը ենթադրում է, որ ընկերությունները «երջանկության նամակներ» չեն ուղարկելու կորպորատիվ փոստին, աշխատողների ուղիղ հանթինգի չեն դիմելու կադրային գործակալությունների միջոցով, ինչպես նաև կդադարեն պոտենցիալ հայցորդների «գրավել» պրոֆեսիոնալ սոցիալական ցանցերով:

Համաձայնագրի ստորագրման առիթ են ծառայել վերը նշված ընկերություններից մեկի գործողությունները, որն ավելի վաղ Parallels-ի աշխատակցին առաջարկել է աշխատանքը փոխել հենց համաժողովներից մեկի ընթացքում: Դրանից հետո ֆիրման աշխատանք է առաջարկել Parallels-ի ևս մի քանի աշխատակիցների:

«Ռեսուրսների համար պետք է մրցակցություն լինի՝ ստրկությունը վերացվել է 19-րդ դարում: Այնուամենայնիվ, կցանկանայի, որ այդ մրցակցությունը շատ թե քիչ արդար լիներ»,- հայտնել է Ս.Պրոտասովը: -0-