USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ռուսաստանյան Ռոստելեկոմը վիրտուալ կապի օպերատոր է գործարկում

20.09.2016, 14:34
Ռուսաստանի Ռոստելեկոմը թեստային ռեժիմով գործարկել է նոր վիրտուալ կապի օպերատոր (MVNO), հաղորդում է hi-tech.mail.ru-ն` հղում անելով Tele2-ին (Ռոստելեկոմի և ՎՏԲ-ի դուստր ընկերություն) մոտ կանգնած «Վեդոմոստիի» աղբյուրին և ընկերության ներկայացուցիչ Վալերի Կոստարյովին:
Ռուսաստանյան Ռոստելեկոմը վիրտուալ կապի օպերատոր է գործարկում

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի Ռոստելեկոմը թեստային ռեժիմով գործարկել է նոր վիրտուալ կապի օպերատոր (MVNO), հաղորդում է hi-tech.mail.ru-ն` հղում անելով Tele2-ին (Ռոստելեկոմի և ՎՏԲ-ի դուստր ընկերություն) մոտ կանգնած «Վեդոմոստիի» աղբյուրին և ընկերության ներկայացուցիչ Վալերի Կոստարյովին:

Ի՞նչ է վիրտուալ օպերատորը

Բջջային կապի վիրտուալ օպերատորը օգտագործում է այլ ընկերությունների ցանցեր (այս դեպքում «Т2 ՌՏԿ հոլդինգը» (Tele2), որի 45 բաժնետոմսերի տոկոսը պատկանում է Ռոստելեկոմին), սակայն վաճառում է ծառայությունները սեփական ապրանքանիշի ներքո: Նմանատիպ օպերատորներ Ռուսաստանում 30-ից ավելի են: Օրինակ, MVNO-ն ներկայացնում է իրենց որպես «Սկարտել»` «Մեգաֆոնի» դուստր ընկերություն, աշխատում է Yota ապրանքանիշի ներքո և ունի 2 մլն բաժանորդ:

Ինչի՞ համար է դա պետք

Ռոստելեկոմում կարծում են, որ նախագիծը թույլ կտա «բնակարաններից դուրս բերել կապի տնային ծառայությունները», ինչպես նաև ավելացնել հասույթը: Tele2-ի ներկայացուցիչ Կոնստանտին Պրոշկինն ասում է, որ իր ընկերությանը նախագիշը կօգնի ավելի շատ լոյալ բաժանորդներ ձեռք բերել:

Նոր օպերատորի լիարժեք գործարկումը նախատեսվում է 2016 թ.-ին

Նոր օպերատորի թեստավորումը գործարկվել է Արխանգելսկի, Տվերի, Սվերդլովսկի մարզերում և Կրասնոդարում: Ավելի ուշ ծառայությունները կներկայացվեն Ռուսաստանի 65 շրջաններում, որտեղ գործում է Tele2-ը:

Օրենքները և գները

Նոր օպերատորի SIM քարտը կարող են գնել միայն այն բաժանորդները, ովքեր օգտվում են Ռոստելեկոմի ֆիքսված կապի ծառայություններից: Դրանք են` վճարովի հեռուստատեսությունը, բջջային հեռախոսը կամ տնային ինտերնետը:

Սակագները գրեթե ամբողջությամբ համընկնում են Tele2-ի «Սև» ընտանիքի սակագների հետ: Բացի այդ, Ռոստելեկոմը կգնի ավելի քան 32 հազար սմարթֆոն` նոր օպերատորի SIM քարտերի հետ աշխատանքի համար, ընդ որում, սարքերի կեսը ձեռք կբերի մինչ 1500 ռուբլի արժեքով: -0-