USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ռոստելեկոմը Հայաստանում կոնտենտի տեղայնացմանն ուղղված բանակցություններ է վարում հայտնի կոնտենտ–պրովայդերների հետ

24.12.2014, 15:32
Ռոստելեկոմը Հայաստանում կոնտենտի տեղայնացմանն ուղղված բանակցություններ է վարում հայտնի կոնտենտ–մատակարարների հետ, երեքշաբթի լրագրողներին Ծաղկաձորում ասաց «GNC-ALFA» ընկերության (Ռոստելեկոմի հայկական դուստրը) գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Ռոստելեկոմը Հայաստանում կոնտենտի տեղայնացմանն ուղղված բանակցություններ է վարում հայտնի կոնտենտ–պրովայդերների հետ
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռոստելեկոմը Հայաստանում կոնտենտի տեղայնացմանն ուղղված բանակցություններ է վարում հայտնի կոնտենտ–մատակարարների հետ, երեքշաբթի լրագրողներին Ծաղկաձորում ասաց «GNC-ALFA» ընկերության (Ռոստելեկոմի հայկական դուստրը) գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Նրա խոսքով` ընկերությունը շարունակում է միջազգային կոնտենտի տեղայնացման ծրագիրը, որի միջոցով օտարերկրյա սերվերներում տեղադրված ամենահայտնի և տարածված բովանդակությունն արդեն տեղայնացված է Հայաստանի տեխնիկական հանգույցներում։

«Այսպիսով` Google–ի, Одноклассники–ի, mail.ru–ի, youtube–ի օգտատերերը կարող են Հայաստանի սերվերներում օգտվել քեշավորված բովանդակությունից։ Բացի այդ, եռապատկվել են սերվերների արագությունն ու հնարավորությունները, և բաժանորդների վարքը ցույց է տալիս, որ ավելանում է օգտագործված կոնտենտի բեռնվածությունը, ինչը պայմանավորված է տրամադրվող ինտերնետի որակով և ավելի բարձր արագություններով», – ասաց Ֆարամազյանը։

Նա նշեց, որ հաշվի առնելով գոյություն ունեցող պահանջարկը` ընկերությունն ինչպես ռուսական, այնպես էլ օտարերկրյա կոնտենտ–պրովայդերների հետ բանակցություններ է սկսել` ուղղված երկրում ավելի պահանջված կոնտենտի տեղադրմանը։

Նրա խոսքով` այս պահին քննարկվում են կոնտենտի տեղադրման տարբերակներն ու տեխնիկական պարամետրերը, և նախատեսում է, որ 2015թ.–ի ընթացքում Հայաստանում կտեղադրվի 2–3 նոր կոնտենտ–մատակարարների բովանդակությունը։

«Դեռ չեմ ցանկանում անուններ նշել, քանի որ կոմերցիոն գաղտնիք է, սակայն կարծում եմ, որ առաջին եռամսյակի ընթացքում կոնկրետ քայլեր կիրականացվեն», – ասաց Ֆարամազյանը։

«Ռոստելեկոմի» կողմից Mail.ru Group–ի ռեսուրսների համար կոնտենտի մատակարարման CDN(Content delivery network) ցանցի ներդրման շնորհիվ «Ռոստելեկոմի» հայ օգտատերերը 2013թ.–ի սեպտեմբերին ստացան յոթ անգամ արագացված հասանելիություն Mail.ru Group–ի մի շարք ռեսուրսների նկատմամբ, դրանից են «Одноклассники» սոցցանցը, որոնողական համակարգը, խաղերն ու այլ ծառայությունները։ Բացի այդ, ընկերությունը տեղայնացրել է Yandex.ru որոնողական համակարգի և «В Контакте» սոցցանցի հասանելիությունն իր հայ օգտատերերի համար։

GNC-ALFA» ՓԲԸ-ն, որը «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի հայկական դուստր ընկերությունն է, 2012 թ.-ի դեկտեմբերից սկսել է Հայաստանի տարածում Rostelecom ապրանքանիշով կապի ծառայությունների առաջխաղացում և վաճառք: 2012 թ.-ի վերջին Rostelecom-ն իր բաժանորդներին առաջարկել է գերարագ ինտերնետ և IP հեռուստատեսության և հեռախոսային կապի ծառայություններ:

GNC-ALFA ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկամանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Ցանցը միացած է տարածաշրջանային հիմնական ուղիներին` Վրաստանի և Իրանի միջոցով:

«Ռոստելեկոմը» Ռուսաստանում դինամիկ կերպով զարգացող խոշորագույն հեռահաղորդակցական խումբն է, որը ծառայություններ է մատուցում երկրի ողջ տարածքում ոլորտի շուկայի բոլոր հատվածներում:

Ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցնում լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների և վճարային հեռուստատեսության ռուսական շուկայում: Այժմ ընկերության բջջային կապի բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ:-0-