USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-ը «Հեռախոսային սպասարկում» ծառայություն է գործարկում Հայաստանում

28.03.2018, 21:08
Մարտի 26-ից «Ռոստելեկոմ»-ը Հայաստանում գործարկել է «Հեռախոսային սպասարկում» ծառայությունը նոր և գործող ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր բաժանորդների համար, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
 «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-ը «Հեռախոսային սպասարկում» ծառայություն է գործարկում Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 26-ից «Ռոստելեկոմ»-ը Հայաստանում գործարկել է «Հեռախոսային սպասարկում» ծառայությունը նոր և գործող ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր բաժանորդների համար, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Կապին միանալու համար ընկերության յուրաքանչյուր բաժանորդ պետք է զանգահարի 060 46 00 00 հեռախոսահամարին (նախապես պայմանագիրը կնքելիս տրամադրած հեռախոսահամարից), անցնի նույնականացման փուլն ու հնարավորություն ստանա մեկ զանգի միջոցով իրականացնելու մի շարք գործարքներ` 

-       պայմանագրի վերակնքում,

-       սակագնային փաթեթի փոփոխություն,

-       հասցեի փոփոխություն,

-       ծառայության ավելացում/դադարեցում,

-       ներբնակարանային տեխնիկական սպասարկման ծառայության պատվերի գրանցում,

-       ծառայության ժամանակավոր կասեցում/ կասեցման դադարեցում,

-       այլ ծառայություններ:

«Գործարկել ենք մի ծառայություն, որը նորույթ է մեր շուկայում և լայնորեն կիրառվում է շատ զարգացած երկրներում: Ընդամենը մեկ հեռախոսազանգի միջոցով մեր բաժանորդը այսուհետ կարողանում է մի շարք գործարքներ իրականացնել պարզ ընթացակարգով՝ առանց այցելելու վաճառքի և սպասարկման սրահներ։ Սա բաժանորդների սպասարկման նոր մշակույթ է և արդեն իսկ գործարք իրականացրած բաժանորդների գոհունակությունը վկայում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Հեռախոսային սպասարկում» ծառայությունը նախատեսված է ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում։ Բաժանորդները, զանգահարելով 060 46 00 00 հեռախոսահամարին և անցնելով նույնականացման փուլը, ավտոմատ կերպով միանում են համապատասխան մասնագետին և իրականացնում գործարքը։

Հեռախոսային սպասարկման ծառայությունը հասանելի է յուրաքանչյուր օր՝ ժամը 08։00-ից մինչև 24։00՝ բաժանորդներին հասանելի լինելով նրանց հարմար բոլոր ժամերին։

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։ Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–