USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ռոստելեկոմն առաջիկայում հայկական բջջային շուկա դուրս գալու ծրագիր չունի. Ֆարամազյան

24.12.2014, 16:02
«GNC-ALFA» CJSC ընկերությունը (Ռոստելեկոմի հայկական դուստրը) առաջիկայում հայկական բջջային շուկա դուրս գալու ծրագիր չունի, երեքշաբթի Ծաղկաձորում լրագրողներին ասաց «GNC-ALFA» ընկերության (Ռոստելեկոմի հայկական դուստրը) գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Ռոստելեկոմն առաջիկայում հայկական բջջային շուկա դուրս գալու ծրագիր չունի. Ֆարամազյան
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «GNC-ALFA» CJSC ընկերությունը (Ռոստելեկոմի հայկական դուստրը) առաջիկայում հայկական բջջային շուկա դուրս գալու ծրագիր չունի, երեքշաբթի Ծաղկաձորում լրագրողներին ասաց «GNC-ALFA» ընկերության (Ռոստելեկոմի հայկական դուստրը) գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Ռոստելեկոմը դեռ չի նախատեսում դուրս գալ բջջային կապի հայկական շուկա, առաջիկայում նման ծրագրեր չկան։ Մենք շարունակում ենք զարգանալ որպես ամրակցված օպերատոր», – ասաց Ֆարամազյանը։

Նրա խոսքով` ծառայությունների տրամադրումը, որպես ամրակցված օպտիկամանրաթելային ցանցի օպերատոր, ընկերության ուժեղ կողմն է, և GNC-ALFA–ն կշարունակի բարելավել և զարգացնել ծառայություններն այդ ուղղությամբ։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ռոստելեկոմ ընկերության փոխնախագահ Ալեքսանդր Ռոգովոյը, Ռոստելոկոմը կարճաժամկետ հեռանկարում չի նախատեսում դուրս գալ բջջային կապի հայկական շուկա և կենտրոնանալու այն ծառայությունների զարգացման վրա, որոնք ընկերությունն արդեն տրամադրում է Հայաստանում։ Նա նաև նշել էր, որ միշտ էլ կարելի է քննարկել նոր ուղղությունների հարցն ու ընդլայնել ծառայությունները։

Հայկական շուկայում գործում է բջջային կապի երեք օպերատոր` «ԱրմենՏելը» (ապրանքանիշը` Beeline, «ՎիմպելԿոմ» ռուսական ընկերության 100 տոկոսանոց դուստրը), VivaCell-MTS–ը («Մոբիլնիյե Տելեսիստեմի» ռուսական օպերատորի դուստր ընկերություն) և Orange Armenia–ն (France Telecom–ի դուստր ընկերություն)։

 «GNC-ALFA» ՓԲԸ-ն, որը «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի հայկական դուստր ընկերությունն է, 2012 թ.-ի դեկտեմբերից սկսել է Հայաստանի տարածում Rostelecom ապրանքանիշով կապի ծառայությունների առաջխաղացում և վաճառք: 2012 թ.-ի վերջին Rostelecom-ն իր բաժանորդներին առաջարկել է գերարագ ինտերնետ և IP հեռուստատեսության և հեռախոսային կապի ծառայություններ:

GNC-ALFA ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկամանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Ցանցը միացած է տարածաշրջանային հիմնական ուղիներին` Վրաստանի և Իրանի միջոցով:

«Ռոստելեկոմը» Ռուսաստանում դինամիկ կերպով զարգացող խոշորագույն հեռահաղորդակցական խումբն է, որը ծառայություններ է մատուցում երկրի ողջ տարածքում ոլորտի շուկայի բոլոր հատվածներում:

Ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցնում լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների և վճարային հեռուստատեսության ռուսական շուկայում: Այժմ ընկերության բջջային կապի բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ:-0-