USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ռոստելեկոմն աջակցում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին տեղեկատվության տարածմանը

17.04.2015, 22:04
Ռոստելեկոմն աջակցում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին տեղեկատվության տարածմանը Հայաստանի սահմաններից դուրս, տեղեկացրել են ընկերության մամուլի ծառայությունից։
Ռոստելեկոմն աջակցում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին տեղեկատվության տարածմանը
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռոստելեկոմն աջակցում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին տեղեկատվության տարածմանը Հայաստանի սահմաններից դուրս, տեղեկացրել են ընկերության մամուլի ծառայությունից։

««GNC-ALFA»ՓԲԸ-ն, հանդիսանալով հայաստանյան առաջատար օպերատորներից մեկը և ռուսաստանյան խոշորագույն «Ռոստելեկոմ» խմբի անդամ, ակտիվ աջակցություն է ցուցաբերում 1915-1923թթ. ընթացքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին տեղեկատվության տարածման միջոցառումներին  ոչ միայն երկրի տարածքում, այլ Հայաստանի սահմաններից դուրս», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, մարտի 25-ից «Ռոստելեկոմի» գլխամասի ներքին ցանցում, որին մուտք ունեն ավելի քան 200,000 աշխատակիցներ ողջ ՌԴ տարածքից, տեղադրվել է տեղեկատվական ազդագիր և Հայոց ցեղասպանության մասին պատմող նյութ։

Ներքին կայքը (պորտալը) կորպորատիվ տեղեկատվության, նորությունների, միջոցառումների մասին պատմող հարթակ է, ուր ընկերության աշխատակիցներն այցելում են ամեն օր։

«Այստեղ տեղադրված նյութը մանրամասներ է ներկայացնում Հայոց ցեղասպանության, 100-ամյա տարելիցի և միջոցառումների, ՌԴ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, Ծիծեռնակաբերդի հուշակոթողի, տեղեկատվական կայքերի և հաշթեգերի մասին», – նշել են ընկերությունից։

Ընկերությունից նաև նշում են, որ «GNC-ALFA» ՓԲԸ-ն մեծապես կարևորում է Հայաստանի սահմաններից դուրս մարդկանց իրազեկումը Հայոց ցեղասպանության մասին և շարունակելու է աշխատանքներն այս ուղղությամբ։

GNC-ALFA ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկամանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Ցանցը միացած է տարածաշրջանային հիմնական ուղիներին` Վրաստանի և Իրանի միջոցով:

«Ռոստելեկոմը» Ռուսաստանում դինամիկ կերպով զարգացող խոշորագույն հեռահաղորդակցական խումբն է, որը ծառայություններ է մատուցում երկրի ողջ տարածքում ոլորտի շուկայի բոլոր հատվածներում:

Ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցնում լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների և վճարային հեռուստատեսության ռուսական շուկայում: Այժմ ընկերության բջջային կապի բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ: -0-