USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

«Ռոստելեկոմի» մասնագետներն իրենց հմտություններն են ներկայացրել «Hartak» փառատոնի մասնակիցներին

27.06.2016, 19:10
«Ռոստելեկոմի» մասնագետները հունիսի 25-26-ը կայանալիք «Հարթակ» փորձի փոխանակման փառատոնի շրջանակներում մասնակիցների հետ կիսվեցին իրենց փորձով և հմտություններով:
 «Ռոստելեկոմի» մասնագետներն իրենց հմտություններն են ներկայացրել «Hartak» փառատոնի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. «Ռոստելեկոմի» մասնագետները հունիսի 25-26-ը կայանալիք «Հարթակ» փորձի փոխանակման փառատոնի շրջանակներում մասնակիցների հետ կիսվեցին իրենց փորձով և հմտություններով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նրանք, մասնավորապես, նրանք հանդես եկան «Արվեստ և տեխնոլոգիա» բաժնում ներկայացնելով երկու սեմինար-քննարկում (workshop) «Ինտենտեը և մենք․ անվտանգ ինտերնետ հասանելիություն» և «Ինչպես պատրաստել կայք սեփական ձեռքերով»։

Առաջին սեմինարի ընթացքում մասնակիցները տեղեկացան, թե ինչպես են խոշոր ինտերնետ պրովայդերներն ապահովում անվտանգությունն իրենց բաժանորդների համար, ներկայացվեցին մոնիտորինգային, լոգավորման և կլաստերային համակարգերը, ինչպես նաև «Ռոստելեկոմի» ՏՏ փորձագետ Արմեն Գնունին մանրամասնեց ցանկացած վայրում ինտերնետից անվտանգ օգտվելու հիմնական կանոնները։ Ավելի ուշ սեփական կայքը ստեղծել ցանկացողների համար «Ռոստելեկոմի» ՏՏ փորձագետ Վլադիսլավ Գորոխովը քայլ առ քայլ ներկայացրեց կայքը կամ բլոգը ձևավորելու ողջ գործընթացը և պատասխանեց հարցերին։

Մասնակիցների թվում էին ինչպես երիտասարդներ, այնպես էլ միջին տարիքի անձինք, ովքեր մեծ գոհունակությամբ նշում էին, որ նյութերը մատչելի են անգամ քիչ հմտություններ ունեցողների համար։ Բոլոր մեծ ոգևորությամբ լսում էին խոսնակներին և փաստում, որ փորձառությունը վերջիններիս հնարավորություն էր տալիս առավել մատչելի և խորը տեղեկատվություն տալ յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ։ 

«Հարթակ» փորձի փոխանակման փառատոնը Երևանում անց էր կացվում երկրորդ անգամ և տարբեր թեմաների շուրջ համախմբել էր ավելի քան 50 հայ և արտասահմանցի խոսնակ-մասնագետների ամենատարբեր ոլորտներից։ -0-