USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

«Ռոստելեկոմի» ծառայություններն արդեն հասանելի են Երևանի Դավթաշեն համայնքում

06.09.2013, 18:22
«Ռոստելեկոմ» հեռահաղորդակցական ընկերության ծառայություններն արդեն հասանելի են Երևանի Դավթաշեն վարչական համայնքում, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից։
«Ռոստելեկոմի» ծառայություններն արդեն հասանելի են Երևանի Դավթաշեն համայնքում
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ռոստելեկոմ» հեռահաղորդակցական ընկերության ծառայություններն արդեն հասանելի են Երևանի Դավթաշեն վարչական համայնքում, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից։

Ըստ տեղեկատվության` Հայաստանում թվով տասնմեկերորդ, իսկ Երևան քաղաքում՝ երրորդ, վաճառքի և սպասարկման սրահը նախօրեին գործարկվել է Երևան քաղաքի Դավթաշեն համայնքում։

«Ժամանակակից վաճառքի և սպասարկման սրահի շնորհիվ Դավթաշեն համայնքի բնակիչներն այսուհետ ոչ միայն կկարողանան ծանոթանալ և օգտվել «Ռոստելեկոմի»  ծառայություններից, այլ նաև ստանալ խորհրդատվություն և գնել համակարգիչներ ու աքսեսուարներ», – նշվում է տեղեկատվության մեջ։

Մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ Դավթաշենի համայնքային այգում դեռ 2012թ. վերջից է գործում «Ռոստելեկոմի» անվճար WiFi ծառայությունը, և համայնքի բնակիչներն այսուհետ հնարավորություն կունենան օգտվելու ընկերության Ինտերնետի և հեռախոսակապի ծառայություններից իրենց բնակարաններում:

Ըստ մամուլի հաղորդագրության` առաջին բաժանորդագրվողները ստացել են կորպորատիվ նվերներ և հեռախոսահամարներ։

«Ռոստելեկոմի» ծառայություններին համայնքի վաճառքի և սպասարկման սրահում սեպտեմբերի 5-10-ը բոլոր բաժանորդագրվողները հնարավորություն կստանան անվճար ձեռք բերելու «Արծաթ» տեսակի գեղեցիկ հեռախոսահամարներ:

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ GNC-ALFA –ն, հաջողությամբ տրամադրում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո: Առաջին վաճառասրահը բացվել է Աբովյան քաղաքում դեկտեմբերի 18–ին։

«Ռոստելեկոմ» ապրանքանիշի տակ մանրածախ շուկա մուտք գործած GNC-ALFA ընկերությունը հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է ներկայացնում արդեն նաև ֆիզիկական անձանց։ ։

GNC-ALFA–ը հեռահաղորդակցությունների ոլորտի առաջատար ընկերություններից մեկն է։ Նրա կորպորատիվ հաճախորդներն են խոշորագույն ձեռնարկությունները և բանկերը, կառավարությունը և պետական մարմինները, հեռահաղորդակցական ընկերությունները և միջազգային կազմակերպությունները։

 GNC-ALFA ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկամանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ:    Այն միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով:

«Ռոստելեկոմ» ընկերությունը ռուսաստանյան հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում երկրի ողջ տարածքով:

Ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցնում լայնաշերտ ինտերնետ հասանելիության և վճարով հեռուստատեսության ռուսական շուկայում։

Ներկայում ընկերության բջջային բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ: . ($1 – 412,14 դրամ)–0–