USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 26, կիրակի
եղանակը
Երևանում
+14

«Ռոստելեկոմը» շահավետ առաջարկ է ներկայացնում բոլոր բաժանորդներին ամանորին ընդառաջ

03.12.2015, 17:34
«Ռոստելեկոմը» նվեր է պատրաստել իր բաժանորդների համար Ամանորի կապակցությամբ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
 «Ռոստելեկոմը» շահավետ առաջարկ է ներկայացնում բոլոր բաժանորդներին ամանորին ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ռոստելեկոմը» նվեր է պատրաստել իր բաժանորդների համար Ամանորի կապակցությամբ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

 

Հանդես գալով «Սկսիր տարին հաղթանակով» կարգախոսով՝ «Չեմպիոն» հատուկ առաջարկի շրջանակներում ընկերությունը կրկնապատկում է բաժանորդների հնարավորությունները։

 

Ըստ հաղորդագրության, մեկ տարի շարունակ Ինտերնետի կրկնապատիկ արագություն և Wi-Fi ծառայություն, ինչպես նաև տոներին 10 ֆիլմի և Սմարթ IP հեռուստատեսության ԲՈԼՈՐ հեռուստատալիքների դիտման նվեր-հնարավորություն ունենալու համար անհրաժեշտ է մինչև 2016թ․ հունվարի 15-ը ներառյալ բաժանորդագրվել «Դուո Սիրելի» և «Տրիո» ծառայությունների փաթեթներից որևէ մեկին։

 

Բացի այդ, ինչպես հայտնում է ընկերությունը,  «Կրկնակի ֆորսաժ» հատուկ առաջարկի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2016թ․-ի հունվարի 15-ը ներառյալ, ինչը Ինտերնետ ծառայությանը բաժանորդագրվելու դեպքում նույնպես հնարավարություն է տալիս մեկ տարի շարունակ ստանալու կապի կրկնապատիկ արագություն և WiFi ակտիվացում։

 

««Ռոստելեկոմը» Հայաստանում բոլորովին վերջերս ներկայացրեց իր լիովին նոր՝ Սմարթ IP հեռուստատեսությունը։ Այն ի թիվս աննախադեպ՝ Multiscreen (Հեռուստատեսության դիտում այլ սարքերով՝ iOS հեռախոսներով, պլանշետներով), Multiroom (մեկից ավելի հեռուստացույցների միացում), Youtube և Rutube դիտելու և մի շարք այլ կարևոր գործառույթների՝ 2016թ․ առաջին ամիսների ընթացքում համալրվելու է մի շարք նոր հավելվածներով»։

 

 «Ռոստելեկոմը», հավատարիմ մնալով իր քաղաքականությանը, մշտապես հոգում է բաժանորդների հարմարավետության մասին՝ մշակելով և տրամադրելով ամենահարմարավետ ծառայություններն ու լուծումները, նշում են ընկերությունից։

 

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։ Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ «Ռոստելեկոմը» դինամիկ զարգացող խոշորագույն հեռահաղորդակցական խումբն է Ռուսաստանում, որը ծառայություններ է մատուցում շուկայի բոլոր բնագավառներում։ Ընկերությունն առաջատարի դիրք է զբաղեցնում լայնաշերտ ինտերնետի և վճարային հեռուստատեսության ռուսական շուկայում։ Հիմա ընկերության բջջային կապի բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ։ –0–