«Ռոստելեկոմը» պարգևատրեց Աբովյան քաղաքում անցկացված շախմատի բլից մրցաշարի հաղթողներին
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն պարգևատրեց Աբովյան քաղաքում անցկացված շախմատի բլից մրցաշարի հաղթողներին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Բլից մրցաշարն անցկացվել է հոկտեմբերի 15-ին Աբովյան քաղաքի շախմատի դպրոցում դպրոցի 55 սաների մասնակցությամբ: Յոթ տուրերի արդյունքներով հաղթող ճանաչվեցին երեք պատանի շախմատիստներ:
Երիտասարդ շախմատիստներին մրցանակներ հանձնեց հայաստանյան «Ռոստելեկոմի» ղեկավար Հայկ Ֆարամազյանը: Ընդգծելով շախմատի կարևորությունը ճկուն մտքի և մտածողության ձևավորման գործում՝ ընկերության ղեկավարը մեծ հաջողություններ մաղթեց պատանիներին։
Երեկոյան միջոցառումը անցկացվում էր Աբովյանի մշակույթի տանը։ Հյուրերի թվում էին Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, ներկայացուցիչներ քաղաքապետարանից, «Ռոստելեկոմի» հավատարիմ բաժանորդներն ու հրավիրված քաղաքացիներ։
Երեկոյի ընթացքում՝ պատանի շախմատիստների մրցանակաբաշխությունից հետո, հնչեցին սիրված երգեր Արսեն Գրիգորյանի, Հասմիկ Կարապետյանի և Վարդան Բադալյանի կատարմամբ, ներկայացվեց «Ռոստելեկոմի» Սմարթ հեռուստատեսությունը, որի միջոցով էլ քիչ անց կազմակերպվեց հյուրերի կողմից ընտրված ֆիլմի դիտում։
Աբովյանի շախմատի դպրոցը հիմնադվել է 2006թ․դեկտեմբերին։ Դպրոցում ուսանում են 500 տարբեր տարիքի աշակերետներ։ Դպրոցի սաները մասնակցել և շարունակում են ակտիվ մասնակցություն ունենալ շախմատի աշխարհի առաջնության, հանրապետական և մարզային մրցաշարերի։
GNC-ALFA –ն հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերություններից մեկն է։ Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:
GNC-ALFA ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկամանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ:
«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:
Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է ավելի քան 13 միլիոնը։
Հայկական շուկայում «Ռոստելեկոմ» ընկերությունը ներկայացնում է «GNC-ALFA» ՓԲԸ–ն, որն Rostelecom ապրանքանիշի ներքո Հայաստանի տարածքում մատուցում է կապի ծառայություններ։ 2012 թ.–ի վերջին «Ռոստելեկոմն» առաջարկել է իր բաժանորդների գերարագ ինտերնետ և IP հեռուստատեսության և հեռախոսային կապի ծառայություններ։ -0-