«Ռոստելեկոմ»-ը շնորհավորում է մայիսի 9-ը և անակնկալներ ներկայացնում իր բաժանորդների համար
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի Արմենիա/. «Ռոստելեկոմ»-ը շնորհավորում է Շուշիի ազատագրման և Հաղթանակի օրվա կապակցությամբ և իր բոլոր բաժանորդներին տեղեկացնում տոնական անակնկալների մասին։
«Հայաստանում «Ռոստելեկոմ»-ը ֆիքսված հեռախոսակապի ծառայության բոլոր բաժանորդներին մայիսի 9-ին և 10-ին տրամադրում է 60 րոպե անվճար զանգերի հնարավորություն դեպի ԼՂՀ ֆիքսված և բջջային ցանցեր», - հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
«Արդեն երկրորդ տարին է, ինչ «Ռոստելեկոմ»-ի կողմից հնարավորություն է ընձեռվում անվճար զանգեր կատարելու դեպի ԼՂՀ ֆիքսված և բջջային ցանցեր։ Այս տարի ևս մենք անակնկալներ ենք մատուցում մեր հեռախոսակապի և հեռուստատեսության ծառայությունների բաժանորդներին՝ վստահ լինելով, որ տոներին յուրաքանչյուրը պետք է ազատ լինի հարազատների ու ընկերների հետ շփման հարցում ինչպես որակյալ ինտերնետ կապի, այնպես էլ հեռախոսակապի միջոցով։ Շնորհավորում ենք և ուրախ հանգստյան օր մաղթում բոլորին»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Ընկերությունը ևս մեկ անակնկալ է նախատեսել Սմարթ հեռուստատեսության բաժանորդների համար, ովքեր մայիսի 9-ին և 10-ին «Ռոստելեկոմ»-ի ֆիլմադարանի բոլոր ֆիլմերը կկարողանան դիտել առանց որևէ վճարի՝ լիովին անվճար։
Ակցիայի մանրամասները ներկայացված են նաև ընկերության կայքում հետևյալ հղումով՝ https://www.rtarmenia.am/news/view/offer_for_may9:
«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։ Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–