Rostelecom–ը պարգևատրել է Վանաձորում տեղի ունեցած արագ շախմատի մրցաշարի հաղթողներին
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Rostelecom–ը պարգևատրել է Վանաձորում տեղի ունեցած արագ շախմատի մրցաշարի հաղթողներին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։ Մրցաշարն անցկացվել է նախօրեին Շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում։ Մրցաշարի հաղթողներն արժեքավոր մրցանակներ են ստացել Rostelecom–ից։ Առաջին երեք տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվեցին բջջային հեռախոսներով, որոնք հետագայում կօգնեն նրանց նաև առցանց մրցաշարերի մասնակցել: Մարզադպրոցի սաները մարզվում են FIDE-ի բարձրակարգ մարզիչների գլխավորությամբ և հաճախ մասնակցում են տեղական ու միջազգային մրցաշարերի: Վերջիններս հաճախ անց են կացվում առցանց: Rostelecom –ի կողմից արդեն մեկ տարի է՝ 2013թ.-ի հոկտեմբերից, անվճար հիմունքներով գերարագ ինտերնետով է ապահովվել Վանաձորի այս կրթահամալիրը, որպեսզի մարզիկները առցանց մրցաշարերի շնորհիվ առավել մեծ փորձառություն ձեռք բերեն։ «Rostelecom –ի կողմից երիտասարդության շրջանում իրականացվող ծրագրերը բազմաթիվ են, շարունակական բնույթ են կրում և միտված են բարձրակարգ մասնագետների նոր սերնդի ձևավորմանը», – նշվում է հաղորդագրության մեջ։ «GNC-ALFA» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` «ROSTELECOM») Հայաստանում գործող խոշորագույն հեռահաղորդակցական օպերատորներից մեկն է։ 2012 թ.-ի դեկտեմբերից ընկերությունը սկսել է Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշով կապի ծառայությունների առաջխաղացում և վաճառք: Ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակների ցանցը տարածված է Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում նաև Երևանում։ Նոր սերնդի հեռուստատեսության ծառայությունն ընկերությունը տրամադրում է «Հիբրիդ Սոլյուշնզ»–ի հետ համատեղ։ Ընկերության կորպորատիվ հաճախորդներն են Հայաստանի խոշորագույն կորպորացիաներն ու բանկերը, կառավարությունն ու պետական հաստատությունները, հեռահաղորդակցական օպերատորներն ու միջազգային կազմակերպությունները։ Ընկերության ցանցն ամբողջովին կառուցված է կապի օպտիկամանրաթելային գծերի վրա` առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչի շնորհիվ տրամադրվող ծառայությունները համապատասխանում են ժամանակակից բիզնեսի բոլոր պահանջներին և տարածվում են Հայաստանի ողջ տարածքում, և դրա շնորհիվ ընկերության ծառայությունները հասանելի են 47 քաղաքներում։–0–