USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

«Ռոստելեկոմ»-ն իր բաժանորդներին ամանորյա անակնկալներ է մատուցում

18.12.2017, 18:09
Ամանորի նախօրեին «Ռոստելեկոմ»-ն իր բոլոր բաժանորդների անհոգ և տոնական առօրյան ապահովելու նպատակով մատուցում է անակնկալներ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Ռոստելեկոմ»-ն իր բաժանորդներին ամանորյա անակնկալներ է մատուցում

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամանորի նախօրեին «Ռոստելեկոմ»-ն իր բոլոր բաժանորդների անհոգ և տոնական առօրյան ապահովելու նպատակով մատուցում է անակնկալներ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ընկերությունը հնարավորություն է ընձեռում դիտելու սիրված ամանորյա ֆիլմերն ու բազմաժանր հեռուստաալիքները, օգտվելու գերարագ ինտերնետ հասանելիությունից առանց տարիֆային սահմանափակումների։

Ամանորի ակցիայի շնորհիվ ընկերության բոլոր գործող և նոր բաժանորդներն, անկախ իրենց սակագնային պլանից, դեկտեմբերի 15-ից հունվարի 15-ն (ներառյալ) ընկած ժամանակահատվածում կօգտվեն` մինչև 100 Մբ/վ արագության Ինտերնետից, Ավելի քան 165 հեռուստաալիքների տոնական ծրագրերից ու հաղորդումներից Սմարթ հեռուստատեսության ծառայության միջոցով, Բազմաթիվ ամանորյա ֆիլմեր և մուտֆիլմեր կդիտեն ընդամենը սիմվոլիկ 1 դրամ սակագնով։

«Տոներին ընդառաջ մարդիկ միշտ սպասում են հրաշքների և մենք այդ զգացողությունը ցանկանում ենք փոխանցել մեր յուրաքանչյուր բաժանորդի՝ նվիրելով մեկ ամիս շարունակ ամանորյա ֆիլմեր, ինչպես նաև սիրելի բազմաժանր հեռուստաալիքների հաղորդումները դիտելու, գերարագ ինտերնետից մինչև 100 Մբ/վ արագությամբ օգտվելու հնարավորություն»,- նշեց «Ռոստելեկոմ»  Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։

Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–