USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

RESET․ Ucom-ում ցանկացած տեսակի և բարդության սմարթֆոնների, պլանշետների և շարժական մոդեմների վերանորոգում

17.05.2021, 16:08
Ucom ընկերությունն առաջարկում է օգտվել Reset ծառայությունից, որի միջոցով հաճախորդները կարող են վերանորոգել ցանկացած տեսակի սմարթֆոններ, պլանշետներ և շարժական մոդեմներ
RESET․ Ucom-ում ցանկացած տեսակի և բարդության սմարթֆոնների, պլանշետների և շարժական մոդեմների վերանորոգում

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./ԱՌԿԱ/. Ucom ընկերությունն առաջարկում է օգտվել Reset ծառայությունից, որի միջոցով հաճախորդները կարող են վերանորոգել ցանկացած տեսակի սմարթֆոններ, պլանշետներ և շարժական մոդեմներ, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը:

Վերանորոգման համար անհրաժեշտ է դիմել Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղից սարքավորումները կուղարկվեն մասնագիտական ախտորոշման:

Ախտորոշման համար կպահանջվի առավելագույնը 3 աշխատանքային օր:

«Նորարարական տեխնոլոգիաների դարաշրջանում անսարք գաջեթն իրական խնդիր կարող է դառնալ։ Ահա թե ինչու Ucom-ն առաջարկում է վերանորոգել դրանք մեր լավագույն մասնագետների մոտ և շարունակել հաճելի շփումը Հայաստանի ամենաարագ ցանցում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Նշենք, որ ծառայության վճարը և ժամկետը կախված է խնդրի տեսակից: Հավելենք նաև, որ վերանորոգման կենտրոնում առկա է որակյալ պահեստամասերի լայն տեսականի։

Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–