USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՌԴ իշխանությունները մտադիր են սովորեցնել քաղաքացիներին պետական ծառայություններից օգտվել էլեկտրոնային տարբերակով

09.08.2013, 15:07
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մի շարք հանձնարարականներ է տվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պետական արդյունավետ կառավարման համար, ասվում է կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
ՌԴ իշխանությունները մտադիր են սովորեցնել քաղաքացիներին պետական ծառայություններից օգտվել էլեկտրոնային տարբերակով
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մի շարք հանձնարարականներ է տվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պետական արդյունավետ կառավարման համար, ասվում է կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Հաղորդակցության և կապի, Տնտեսական զարգացման նախարարություններին կառավարություն ներկայացնել բնակչությանն էլեկտրոնային տեսքով պետական և մունիցիպալ ծառայություններ ստանալ սովորեցնելու վերաբերյալ առաջարկություններ։ Ժամկետը` 2013 թվականի հոկտեմբերի 3»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդակցության և կապի նախարարությունն ու Տնտեսական զարգացման նախարարությանը պետք է մինչև նոյեմբերի 6–ն առաջարկություններ ներկայացնեն հայտատուներին պետական ծառայությունների մատուցման ապահովման վերաբերյալ անկախ նրանց բնակության վայրից, ինչպես նաև առաջարկություններ կատարեն էլեկտրոնային կրիչների, այդ թվում` սիմ–քարտերի և բանկային քարտի վրա էլեկտրոնային ստորագրման փոխանցման և օգտագործման վերաբերյալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հաղորդակցության և կապի նախարարությանը և Տնտեսական զարգացման նախարարությանը Մոսկվայի կառավարության հետ համատեղ հանձնարարվել է նաև կառավարությանը մինչև օգոստոսի 15–ը ներկայացնել պետական կամ սոցիալապես նշանակալի այլ ծառայությունների մատուցման ժամանակ էլեկտրոնային ստորագրության օգտագործումը դյուրացնող, ինչպես նաև բջջային հեռախոսահամարի կիրառմամբ Պետծառայությունների միասնական պորտալի օգտագործողների գրանցման դյուրացման հարցերը կարգավորող ակտ։

«Մեկ պատուհան» սկզբունքով պետծառայությունների նկատմամբ մինչև փետրվարի 4–ը նախարարություններին անհրաժեշտ է առաջարկություններ կատարել բազմաֆունկցիոնալ կենտրոնների և «Ռուսաստանի փոստի» բաժանմունքների հիման վրա ծառայությունների մատուցման վերաբերյալ` իշխանության կառույցների հետ պետծառայությունների մատուցման ժամանակ հայտատուի շփման կրճատման համար։
-0-