Orange–ն ընդլայնում է ցանցի ծածկույթը Հայաստանի Սյունիքի և Լոռիի մարզերում
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Օրանժ Արմենիա բջջային օպերատորը 2013 թվականին ընթացքում կընդլայնի իր ցանցի ծածկույթը` ընդգրկելով Սյունիքի մարզի Դիցմայրի, Գեղանուշ, Գոմարան, Բնունիս և Լոռու մարզի Անտառամուտ ու Կաճաճկուտ գյուղերը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` նշված բոլոր գյուղերում կներդրվի կապի ժամանակակից տեխնոլոգիա, որն ունի մինչև 21.6 Մբ/վ ներբեռնման արագության հնարավորություն:
«Երբ մենք մեկնարկեցինք մեր գործունեությունը Հայաստանում 2009թ. նոյեմբերի 5-ին, մենք ապահովում էինք բնակչության 83%-ի ծածկույթ, մինչև 7.2Մբ/վ թողունակությամբ ցանցով: Այնինչ այսօր մենք արդեն առաջարկում ենք ծառայություններ Հայաստանի բնակչության ավելի քան 95%-ին»,– ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Նրա խոսքով, Orange-ը կշարունակի ընդլայնել իր ծածկութը՝ մշտապես հոգալով ցանցի տեխնիկական բարձր որակի մասին:
«Թեև Orange-ը գերազանցել է գործունեության լիցենզիայով սահմանված պարտավորությունները, ես շատ երջանիկ եմ, որ մենք կկարողանանք լուծում առաջարկել այն գյուղերին, որոնք մինչ օրս ոչ մի օպերատորի կողմից ծառայություններ չեն ստանում», – ասաց նա։
Ստանալով Հայաստանում ցանցի շահագործման արտոնագիր` Orange ընկերությունը պարտավորվեց առնվազն երեք տարվա ընթացքում ապահովել հիմնական տրանսպորտային մայրուղիների, մասնավորապես, Երևանից դեպի Վրաստան և Իրան օդային GSM ծածկույթը։ Ընկերությունն արդեն գերակատարել է Հայաստանի կառավարության առջև վերցրած պարտավորություններն ինչպես 3G ցանցի ծածկույթի, այնպես էլ հիմնական մայրուղիների երկայնքով ծածկույթի ապահովման վերաբերյալ։
Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: --0--