USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+27

Orange–ի «Դելֆին», «Պանտերա» և «Թիթեռ» ՍՊ–ն այսուհետ հասանելի են 3000 դրամ ամսավճարով

10.04.2013, 14:44
Orange Armenia ընկերությունն այսուհետ հնարավորություն է ընձեռում բաժանորդագրվելու «Դելֆին», «Պանտերա» և «Թիթեռ» սակագնային պլաններին 3000 դրամ ամսավճարի դիմաց, լրագրողներին ասաց Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։
Orange–ի «Դելֆին», «Պանտերա» և «Թիթեռ» ՍՊ–ն այսուհետ հասանելի են 3000 դրամ ամսավճարով

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Orange Armenia ընկերությունն այսուհետ հնարավորություն է ընձեռում բաժանորդագրվելու «Դելֆին», «Պանտերա» և «Թիթեռ» սակագնային պլաններին 3000 դրամ ամսավճարի դիմաց, լրագրողներին ասաց Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։

«Տվյալ առաջարկը հնարավորություն կընձեռի յուրաքանչյուրին իր համար հարմար բաժանորդագրություն գտնել։ Նոր սակագնային պլանները հաշվարկված են նրանց համար, ովքեր չեն ցանկանում ցածր գնով բջջային հեռախոսներ ձեռք բերել»,– ասաց Ժելիբտերը։

4000–20000 դրամ սակագնով «Դելֆին», «Պանտերա» և «Թիթեռ» սակագնային պլանները բաժանորդներին հնարավորություն են ընձեռում նոր հեռախոսներ և սմարթֆոններ ձեռք բերել հատուկ գնով` անգամ մինչև 1 դրամով։

Դելֆին 3000 սակագնային պլանը նախատեսված է այն բաժանորդների համար, ովքեր շատ զանգեր են կատարում։ Տվյալ ՍՊ–ն ներառում է 1000 անվճար րոպե Orange ցանցի ներսում զանգահարելու և 100 րոպե` մյուս տեղական օպերատորների բաժանորդներին զանգահարելու համար։

Պանտերա 3000 սակագնային պլանը նախատեսված է սմարթֆոնի սիրահարների համար, քանի որ բացի ցանցի ներսում անվճար 100 րոպեներից, պլանը 500 ՄԲ բջջային ինտերնետ և սոցիալական ցանցերում անսահմանափակ շփվելու հնարավորություն է ընձեռում։

Թիթեռ 3000 սակագնային պլանը հնարավորություն է տալիս ամբողջովին օգտագործել ամսավճարը ցանկացած ծառայությունների դիմաց` Orange ցանցի ներսում ստանալով լրացուցիչ 1000 րոպեներ։

Orange Armenia մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը նշեց, որ նոր սակագնային պլանից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել 12 ամիս ժամկետով, ինչպես նաև ավելացրեց, որ օպերատորը կշարունակի առաջարկել «Դելֆին», «Պանտերա» և «Թիթեռ» սակագնային պլանները մեկ բաժանորդավճարի դիմաց 3000–20 000 դրամի չափով։

Մկրտչյանը տեղեկացրեց, որ նոր սակագներով Orange ցանցից դուրս զանգերի արժեքը կազմում է  30 դրամ։

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: --0—