Orange Armenia–ի շուրջ 20 հազար բաժանորդներ անվճար րոպեներ են ստացել միջազգային ուղղություններով զանգահարելու համար

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 10-17-ն ամանորյա այս նոր առաջարկի շնորհիվ շուրջ 20 հազ. Orange-ի բաժանորդներ անվճար րոպեներ են ստացել միջազգային ուղղություններով զանգահարելու համար`պարզապես ստանալով զանգեր արտերկրում ապրող մտերիմներից, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Յուրաքնաչյուր երկուշաբթի Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդները ավտոմատ կերպով կստանան 2 անվճար րոպե արտերկիր զանգահարելու համար, եթե նախորդ շաբաթվա ընթացքում նրանց միջազգային ներգնա բոլոր զանգերի ընդհանուր տևողությունը կազմել է 5-ից մինչև 10 րոպե: Իսկ եթե ընդունված միջազգային զանգերի ընդհանուր տևողությունը կազմի 10 և ավել րոպե, ապա նրանք կստանան 5 անվճար միջազգային րոպե:
Նվեր ստացված րոպեները հնարավոր կլինի օգտագործել բոլոր միջազգային ուղղություններով զանգահարելու համար (բացառությամբ արբանյակային ուղղություննեըի և Միջազգային գոտի 9-ում ներառված մի քանի երկրների):
Չօգտագործված րոպեները կարելի է օգտագործել մինչև փետրվարի 15-ը:
«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը հայկական շուկայում սկսել է գործել 2009 թվականի նոյեմբերի 5-ից, Ֆրանս Տելեկոմի 100% դուստր ընկերությունն է: Օրանժը 83 տոկոս ծածկույթ է ապահովել և բջջային կապ ու համացանցի հասանելիություն՝ երկրի 600 համայնքներում (քաղաքներ և գյուղեր):--0-