USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Orange Armenia-ն սկսում է iPhone 5 գնել ցանկացողների նախնական գրանցումը Հայաստանում

07.12.2012, 17:35
Այսօրվանից Orange-ը սկսում է iPhone 5 գնել ցանկացողների նախնական գրանցումը Հայաստանում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Orange Armenia-ն սկսում է iPhone 5 գնել ցանկացողների նախնական գրանցումը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօրվանից Orange-ը սկսում է iPhone 5 գնել ցանկացողների նախնական գրանցումը Հայաստանում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Առաջին iPhone-ներից մեկն ունենալու համար հարկավոր է գրանցվել www.orangearmenia.am/iphone/pre-registration/ էջում կամ այցելել Orange-ի խանութ:

Նշված էջում կարելի է գտնել նաև iPhone 5-ի բոլոր մոդելների գները (16GB, 32GB և 64GB):

Հայաստանում iPhone 5-ի պաշտոնական վաճառքը կմեկնարկի դեկտեմբերի 14-ին:

iPhone-ի նոր տարբերակը վաճառքի է դրվել նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում և Արևմուտքի այլ երկրներում: Այսօր նորույթը հասանելի է աշխարհի 47 երկրների մանրածախ ցանցերում, ընդգծում է Apple-ը:

iPhone 5-ն այս տարվա սեպտեմբերի կեսերին ներկայացվել է հատուկ միջոցառման ընթացքում: Սմարթֆոնն իր նախորդներից տարբերվում է A6 հզոր պրոցեսորով, 16:9 հարաբերակցությամբ էկրանով, ավելի բարակ կորպուսով:

«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը հայկական շուկայում սկսել է գործել 2009 թվականի նոյեմբերի 5-ից, Ֆրանս Տելեկոմի 100% դուստր ընկերությունն է: Օրանժը 93 տոկոս ծածկույթ է ապահովել և բջջային կապ ու համացանցի հասանելիություն՝ երկրի 600 համայնքներում (քաղաքներ և գյուղեր):--0-