Orange Armenia-ի բաժանորդները կօգնեն հատուկ հաստատությունների հոգածության տակ գտնվող երեխաներին վերադառնալ ընտանիք
01.06.2012,
17:33
Orange Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը այսօր մեկնարկում են մի նախագիծ, որը թույլ կտա Orange-ի բաժանորդներից յուրաքանչյուրին մասնակցել մարդասիրական ծրագրի և աջակցություն ցուցաբերել հայ մանուկների, որոնց ընտանիքները ֆինանսական դժվարությունների պատճառով չեն կարողանում իրենց երեխաներին տանը պահել և հանձնում են պետական հաստատությունների հոգածությանը:
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Orange Հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը այսօր մեկնարկում են մի նախագիծ, որը թույլ կտա Orange-ի բաժանորդներից յուրաքանչյուրին մասնակցել մարդասիրական ծրագրի և աջակցություն ցուցաբերել հայ մանուկների, որոնց ընտանիքները ֆինանսական դժվարությունների պատճառով չեն կարողանում իրենց երեխաներին տանը պահել և հանձնում են պետական հաստատությունների հոգածությանը:
Ուղարկելով SMS 1234 կարճ համարին` Orange-ի բաժանորդները կնվիրաբերեն 100, իսկ 5678 համարին` 500 դրամ: Յուրաքանչյուր ամսվա վերջին Orange Հիմնադրամը կկրկնապատկի այն գումարը, որը հավաքվել է SMS-հանգանակության արդյունքում և կտրամադրի այն Վորլդ Վիժն Հայաստանին:
Վորլդ Վիժնն իր փորձագետների և սոցիալական աշխատողների ջանքերով կկազմակերպի մասնագիտական աշխատանքներ ընտանիքների հետ: Այս աշխատանքների առանցքային նպատակն է բարելավել յուրաքանչյուր ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչի արդյունքում ծնողները կկարողանան երեխաներին պահել ընտանիքում:
«Երեխաներն Orange Հիմնադրամի հոգածության կենտրոնում են եղել միշտ: Սակայն կան երեխաներ, որոնք ավելի շատ ուշադրության ու հոգատարության կարիք ունեն: Այս նախագծի ամենակարևոր բաղկացուցիչներից է այն, որ մեր բաժանորդներից յուրաքանչյուրը կարող է քայլ կատարել` օգնելու երեխաների, որոնք ունեն ծնողներ, սակայն ստիպված են մեծանալ մանկատանը: Որքան նվիրաբերեն մեր բաժանորդները բոլորը միասին, նույնքան էլ կտրամադրի Orange Հիմնադրամը: Սա այնպիսի նախագիծ է, որը պիտի միավորի մեզ մեր բաժանորդների հետ լավ գործի համար: Այս ծրագրի ընթացքում հուսով ենք, որ Orange Հիմնադրամի և մեր բաժանորդների շնորհիվ բազմաթիվ երեխաների կյանքում կլինի շոշափելի դրական փոփոխություն»,- ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:
Նախագիծը կտևի մեկ տարի, որի ընթացքում Orange Հիմնադրամը պարբերաբար կտեղեկացնի հավաքված գումարի և այն երեխաների և ընտանիքների մասին, որոնց դրանք ուղղվել են: Հանգանակված գումարի մի մասը Վորլդ Վիժն Հայաստանի աշխատակիցների ջանքերով կտրամադրվի ընտանիքի առօրյա հոգսերին, ինչպես սնունդ, հագուստ և այլն, իսկ մյուս մասը կհատկացվի փոքրիկ եկամուտի աղբյուրի ստեղծմանը, որը պիտի թույլ տա ընտանիքին հետագայում դառնալ ինքնուրույն:
Վորլդ Վիժն Հայաստանը իր ծրագրերի շրջանակներում աջակցել է մի շարք ընտանիքների՝ երեխաների հետ վերամիավորման գործում: Այս պահին առանձնացվել են ընտանիքներ Հայաստանի հեռավոր համայնքներից Սյունիքի, Տավուշի և Շիրակի մարզերում, ովքեր աջակցության կարիք ունեն, որպեսզի կարողանան հոգալ երեխաների հիմնական կարիքները և պահել նրանց ընտանիքում: Ընտանիքների ընտրման չափանիշներն են եղել` բազմազավակ ընտանիքներ, սոցիալ-տնտեսական վատթար պայմաններ ունեցող: Այս ընտանիքներն ապրում են առողջ բարոյա-հոգեբանական մթնոլորտում, այսինքն` աջակցության արդյունքում կարող են դառնալ հասարակության լիարժեք միավոր՝ դաստիարակելով առողջ երեխաներ ու քաղաքացիներ:
«Այսօր, խնամքի հաստատություններից տուն վերադարձած երեխաներն ու նրանց ընտանիքներն աջակցության կարիք ունեն: Մեր նպատակն է այնպես անել, որպեսզի այս երեխաները շարունակեն վայելել իրենց ծնողների և ընտանիքի անդամների խնամքն ու սերը, իսկ մենք կփորձենք ապահովել ընտանիքների տնտեսական կայունությունը, ինչն իր հետ կբերի լավագույն ապագայի հույս», - ասաց Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Գրահամ Սթրոնգը:
Orange Հիմնադրամը Հայաստանում ստեղծվել է 2011թ. ապրիլին: Ամբողջ աշխարհում Խմբի շրջանակներում նման հիմնադրամներ արդեն իսկ գործում են մի շարք երկրներում ինչպիսիք են` Ֆրանսիան, Իսպանիան, Սենեգալը, Մալին, Կոտ դ’Իվուարը, Կամերունը, Լեհաստանը, Սլովակիան, Մոլդովան և Դոմինիկյան Հանրապետությունը: 1987 թվականին իր հիմնադրումից ի վեր` Orange Հիմնադրամը եղել է Orange Խմբի բարեգործական և մարդասիրական ծրագրերն իրականացնող հիմնական կառույցը: Համարելով հաղորդակցումը հասարակության զարգացման հիմնական խթաններից մեկը` Orange Հիմնադրամն աջակցում է այնպիսի ծրագրերի, որոնք հաղորդակցությունը դարձնում են առավել մատչելի բոլորի համար:
Orange Արմենիա Հիմնադրամի գործունեությունը հիմնականում ուղղված է գյուղական համայնքների զարգացմանը, երեխաներին, ինչպես նաև առողջապահական, մասնավորապես հաշմանդամների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի աջակցմանը:
Orange Հիմնադրամը համակարգում է Ֆրանս Տելեկոմ Խմբի կողմից իրականացվող բարեգործական գործունեությունն ամբողջ աշխարհում` սերտորեն համագործակցելով Խմբի շրջանակներում գործող բոլոր հիմնադրամների և Խմբի մաս կազմող ընկերությունների հետ: Ներկայում Հիմնադրամն աջակցում է միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների կողմից նախաձեռնվող ծրագրերի իրականացմանը Եվրոպայի, Ասիայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի ավելի քան 30 երկրներում:--0-