USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Orange Armenia-ի 50 հազարերորդ միջազգային զանգը ստացած բաժանորդը կմեկնի Ռուսաստան

23.05.2013, 17:43
Orange Armenia-ի ցանցում անցյալ շաբաթ 50 հազարերորդ միջազգային զանգը ստացած բաժանորդն անցկացվող ակցիայի շրջանակներում կմեկնի Ռուսաստան, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Orange Armenia-ի 50 հազարերորդ միջազգային զանգը ստացած բաժանորդը կմեկնի Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Orange Armenia-ի ցանցում անցյալ շաբաթ 50 հազարերորդ միջազգային զանգը ստացած բաժանորդն անցկացվող ակցիայի շրջանակներում կմեկնի Ռուսաստան, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նա Երևանում բնակվող Տաթևիկ Սողոմոնյանն է, ում զանգահարել էր իր ընկերը Ռուսաստանից: Այսօր Orange-ի գրասենյակում Տաթևիկը ստացավ առաջիկա ամռան ընթացքում Ռուսաստան մեկնելու օդանավի տոմսի հավաստագիր:
 
«Մոտակա շաբաթների ընթացքում մենք շարունակելու ենք ամեն երկուշաբթի օրվանից հաշվել մուտքային միջազգային զանգերը, այնպես որ դեռ շատ հաջողակներ են գրացվելու»,- ասաց Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Նա մյուս բաժանորդներին ևս խորհուրդ տվեց խրախուսել արտերկրում ապրող իրենց ազգականներին ու մտերիմներին ավելի հաճախ զանգահարել իրենց Orange համարին։

Մինչև հուլիսի 28-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը

Հաջողակ բաժանորդները կկարողանան իրականացնել իրենց ճամփորդությունն առաջիկա ամռան ընթացքում` իրենց նախընտրած ժամանակահատվածում:
 
Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: --0—