USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Orange Armenia ընկերության գլխավոր տնօրենը մինչև սեպտեմբեր կհեռանա պաշտոնից

25.07.2012, 17:23
Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան մտադիր է մինչև սեպտեմբեր լքել պաշտոնը՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Այդ մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)  հերթական նիստի ժամանակ հայտնել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ շնորհավորելով Դյութուային նոր նշանակման առթիվ։
Orange Armenia ընկերության գլխավոր տնօրենը մինչև սեպտեմբեր կհեռանա  պաշտոնից
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան մտադիր է մինչև սեպտեմբեր լքել պաշտոնը՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Այդ մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)  հերթական նիստի ժամանակ հայտնել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ շնորհավորելով Դյութուային նոր նշանակման առթիվ։

Միաժամանակ Դյութուան հաստատել է այդ տեղեկությունը։

«Այո, դա ճիշտ է, սակայն առաջիկա մեկուկես ամսվա ընթացքում ես չեմ պատրաստվում լքել Հայաստանը և իմ հեռանալու մասին պաշտոնական հայտարարությունը կանեմ ավելի ուշ»,- չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Դյութուան։

Բրունո Դյութուան 2009թ.-ի նոյեմբերից գլխավորում է «Օրանժ Արմենիա» ընկերությունը։

«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը հայկական շուկայում սկսել է գործել 2009 թվականի նոյեմբերի 5-ից,  Ֆրանս Տելեկոմի 100%դուստր ընկերությունն է: Օրանժը 83 տոկոս ծածկույթ է ապահովել և բջջային կապ ու համացանցի հասանելիություն՝ երկրի 500համայնքներում (քաղաքներ և գյուղեր):--0-