USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+22

«Orange Armenia» ձայնային ծառայությունների բաժանորդներն անվճար րոպեներ կստանան արտերկրի զանգերի համար

11.12.2012, 19:43
Մինչև հունվարի 31-ը ստանալով զանգեր արտերկրում ապրող մտերիմներից՝ Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդները որպես ամանորյա նվեր կստանան անվճար րոպեներ, որոնք կրկին կարող են օգտագործել արտերկիր զանգահարելու համար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
«Orange Armenia» ձայնային ծառայությունների բաժանորդներն անվճար րոպեներ կստանան արտերկրի զանգերի համար

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մինչև հունվարի 31-ը ստանալով զանգեր արտերկրում ապրող մտերիմներից՝ Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդները որպես ամանորյա նվեր կստանան անվճար րոպեներ, որոնք կրկին կարող են օգտագործել արտերկիր զանգահարելու համար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Յուրաքնաչյուր երկուշաբթի Orange-ի բաժանորդները կստանան 2 անվճար րոպե արտերկիր զանգահարելու համար` նախորդ շաբաթվա ընթացքում կուտակային 5-ից մինչև 10 րոպե տևողությամբ միջազգային զանգեր ստանալու դեպքում, և 5 րոպե` 10 և ավելի րոպե տևողությամբ զանգերի դեպքում:

«Նվեր րոպեները հնարավոր կլինի օգտագործել բոլոր միջազգային ուղղություններով զանգահարելու համար (բացառությամբ այն երկրների, որոնք ներառված են Միջազգային գոտի 9 և 10-ում)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Orange Armenia-ն նշում է, որանվճար կուտակած րոպեները կարելի է օգտագործել անգամ տոներից հետո՝ մինչև փետրվարի 15-ը:

«Ամանորը ընտանեկան տոն է: Սա հենց այն ժամանակահատվածն է, երբ մարդիկ ամենաշատն են գնահատում ընտանիքի, բարեկամների ու մտերիմների հետ մոտ լինելը: Մենք հուսով ենք, որ այս առաջարկի շնորհիվ Հայաստանի բոլոր այն բնակիչները, ում ընտանիքի ինչ-որ անդամ արտերկրում է, իրենց ավելի մոտ զգան նրանց հետ»,- ասել է  Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ իրավաբանական անձիք չեն կարող օգտվել այս երկու նոր առաջարկներից:

Orange-ն հայտնում է նաև, որ ովքեր պատրաստվում են Ամանորն անցկացնել մի շարք զբոսաշրջային ​​վայրերում`Եգիպտոսում, Հորդանանում Թայլանդում և Թուրքիայում, դեկտեմբերի 21-ից մինչև հունվարի 13-ը Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդների համար մուտքային մեկ րոպեի արժեքը կլինի ընդամենը 55 դրամ, որը լավագույն գնային առաջարկն է շուկայում: Սակագնից օգտվելու համար անհրաժեշտ է ակտիվացնել ռոմինգը մեկնելուց առաջ` հավաքելով *121#, իսկ որևէ հավելյալ հրաման հավաքելու կամ լրացուցիչ ակտիվացումներ կատարելու կարիք չկա:

«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը հայկական շուկայում սկսել է գործել 2009 թվականի նոյեմբերի 5-ից, Ֆրանս Տելեկոմի 100% դուստր ընկերությունն է: Օրանժը 83 տոկոս ծածկույթ է ապահովել և բջջային կապ ու համացանցի հասանելիություն՝ երկրի 600 համայնքներում (քաղաքներ և գյուղեր):--0-