Orange-ն առաջարկում է ռոմինգի հատուկ սակագին Արաբական Միացյալ Էմիրություններում
30.07.2013,
17:17
Օգոստոսի 1-ից Orange-ի բաժանորդները, ովքեր կմեկնեն Արաբական Միացյալ Էմիրություններ, կօգտվեն ռոմինգի հատուկ 400 դրամ սակագնից բոլոր ծառայությունների համար՝ ելքային և մուտքային զանգեր, զանգեր դեպի Հայաստան կամ արտերկիր, կարճ հաղորդագրություններ և անգամ բջջային ինտերնետ, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 1-ից Orange-ի բաժանորդները, ովքեր կմեկնեն Արաբական Միացյալ Էմիրություններ, կօգտվեն ռոմինգի հատուկ 400 դրամ սակագնից բոլոր ծառայությունների համար՝ ելքային և մուտքային զանգեր, զանգեր դեպի Հայաստան կամ արտերկիր, կարճ հաղորդագրություններ և անգամ բջջային ինտերնետ, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Այս սակագնից օգտվելու համար Orange-ի բաժանորդները պետք է ակտիվացնեն ռոմինգը մեկնելուց առաջ՝ հավաքելով *121#, իսկ Միացյալ Արաբական Էմիրություններում միանան տեղական DU օպերատորի ցանցին:
Ընկերությունից հիշեցնում են, որ Orange-ը ռոմինգի ցածր սակագին է առաջարկում նաև Orange Գոտու 21 երկրներում: Orange Գոտու մեջ են մտնում այն եվրոպական երկրները, որտեղ գործում են Orange Խմբի դուստր օպերատորները` Ֆրանսիան, Իսպանիան, Շվեյցարիան, Միացյալ Թագավորությունը, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Մոլդովան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Լիխտենշտեյնը, Իսրայելում և Բելգիան: Orange Գոտու հատուկ սակագները գործում են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Իտալիայում, Խորվաթիայում, Վրաստանում, Թուրքիայում, Ուկրաինայում, Լատվիայում և Չեխիայում:
«Orange Armenia» - ն France Telecom (Orange ապրանքանիշ) 100–տոկոսանոց դուստրն է, հայկական շուկա է դուրս եկել 2009 թվականի նոյեմբերի 5–ին` ապահովելով ցանցի 95–տոկոսանոց ծածկույթ և բջջային ու ինտերնետ կապ հանրապետության 600 համայնքներում։ --0