Orange-ն առաջարկում է ռոմինգի բացառիկ սակագներ ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012-ը հյուրընկալող երկրներում
07.06.2012,
11:18
Orange-ը հայտարարում է ռոմինգի բացառիկ սակագների մասին Լեհաստանում և Ուկրաինայում, որտեղ անցկացվելու են Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը:
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Orange-ը հայտարարում է ռոմինգի բացառիկ սակագների մասին Լեհաստանում և Ուկրաինայում, որտեղ անցկացվելու են Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը:
Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, այս երկու երկրներում մինչև օգոստոսի 31-ը Orange-ի բաժանորդները կկարողանան մուտքային և ելքային, ինչպես նաև տեղական զանգեր կատարել 250 դրամ/րոպե սակագնով և կարճ հաղորդագրություններ ուղարկել 200 դրամով: Այս սակագներից օգտվելու համար Լեհաստանում բաժանորդները պետք է միանան տեղական Orange ցանցին, իսկ Ուկրաինայում` life:) օպերատորի ցանցին:
Ռոմինգն ակտիվացնելու համար որևէ դեպոզիտի կարիք չկա. դա կարելի է անել հավաքելով *121#:
Orange-ը EURO 2012™-ի հովանավորն է: EURO 2012™-ի շրջանակներում Orange Լեհաստանը հանդիսանում է EURO 2012™-ի բացառիկ տեխնոլոգիական գործընկերը Լեհաստանում: Orange-ը ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ ներկայացնում է բջջային հեռախոսների համար նախատեսված և հատուկ այս առաջնության համար մշակված պաշտոնական ծրագրային հավելվածը: Սա Orange-ի կողմից երբևիցե հովանավորված առաջին համաեվրոպական սպորտային իրադարձությունն է:
Ընկերությունը վստահեցնում է, որ այս սպորտային նախաձեռնության բոլոր առավելություններից կօգտվեն Orange-ի բաժանորդները Հայաստանում, ինչպես Իսպանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Սլովակիայում, Ռումինիայում, Ավստրիայում, Լյուքսեմբուրգում, Մոլդովայում և Շվեյցարիայում:
«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը հայկական շուկայում սկսել է գործել 2009 թվականի նոյեմբերի 5-ից, Ֆրանս Տելեկոմի 100% դուստր ընկերությունն է: Օրանժը 83 տոկոս ծածկույթ է ապահովել և բջջային կապ ու համացանցի հասանելիություն՝ երկրի 500 համայնքներում (քաղաքներ և գյուղեր):--0-