USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+21

Orange-ի «Իմ Երկիրը» սակագնային պլանի բաժանորդները կստանան 5 անվճար միջազգային րոպե 10 րոպեի դիմաց

02.04.2013, 19:54
Ապրիլի 1-ից սկսած՝ Orange-ի «Իմ Երկիրը» սակագնային պլանի բոլոր բաժանորդները, պարզապես ընդունելով զանգեր արտերկրում ապրող մտերիմներից, կստանան անվճար րոպեներ, որոնք կարող են օգտագործել արտերկիր զանգահարելու համար,երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։

Orange-ի «Իմ Երկիրը» սակագնային պլանի բաժանորդները կստանան 5 անվճար միջազգային րոպե 10 րոպեի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 1-ից սկսած՝ Orange-ի «Իմ Երկիրը» սակագնային պլանի բոլոր բաժանորդները, պարզապես ընդունելով զանգեր արտերկրում ապրող մտերիմներից, կստանան անվճար րոպեներ, որոնք կարող են օգտագործել արտերկիր զանգահարելու համար,երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` յուրաքանչյուր երկուշաբթի «Իմ Երկիրը» սակագնային պլանի բաժանորդները կստանան նվեր. 2 անվճար միջազգային րոպե` նախորդ շաբաթվա ընթացքում կուտակային 5-ից մինչև 10 րոպե տևողությամբ միջազգային զանգեր ստանալու դեպքում, և 5 րոպե` 10 և ավելի րոպե տևողությամբ զանգերի դեպքում: Նվեր րոպեները հնարավոր կլինի օգտագործել բոլոր միջազգային ուղղություններով զանգահարելու համար (բացառությամբ այն երկրների, որոնք ներառված են Միջազգային գոտի 9 և 10-ում):

Անվճար կուտակած րոպեները կարելի է օգտագործել մինչև սեպտեմբերի 30-ը:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: --0—