Orange-ի բաժանորդներն անվճար րոպեներ են ստանում միջազգային զանգերի դիմաց
01.02.2013,
16:23
Orange-ը երկարացնում է միջազգային զանգերի առաջարկը մինչև մարտի 31-ը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Orange-ը երկարացնում է միջազգային զանգերի առաջարկը մինչև մարտի 31-ը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշված է, որ ընդունելով զանգեր արտերկրում ապրող մտերիմներից՝ Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդները կստանան անվճար րոպեներ, որոնք կարող են օգտագործել արտերկիր զանգահարելու համար:
Առաջարկի գործողության ժամկետը նախկինում սահմանվել էր մինչև հունվարի 31–ը։
«Այսպիսով, յուրաքանչյուր երկուշաբթի Orange-ի բաժանորդները կստանան նվեր. 2 անվճար միջազգային րոպե` նախորդ շաբաթվա ընթացքում կուտակային 5-ից մինչև 10 րոպե տևողությամբ միջազգային զանգեր ստանալու դեպքում, և 5 րոպե` 10 և ավելի րոպե տևողությամբ զանգերի դեպքում: Նվեր րոպեները հնարավոր կլինի օգտագործել բոլոր միջազգային ուղղություններով զանգահարելու համար (բացառությամբ այն երկրների, որոնք ներառված են Միջազգային գոտի 9 և 10-ում)»,– նշված է հաղորդագրության մեջ:
Orange Armenia–ի շուրջ 20 հազար բաժանորդները դեկտեմբերի 10–17–ն ընկած ժամանակահատվածում արդեն օգտվել են մուտքային միջազգային զանգերի դիմաց անվճար րոպեների հատկացման աննախադեպ առաջարկից։
«Մեր բաժանորդներն ավելի քան 140,000 անգամ ստացել են անվճար րոպեներ՝ աշխարհի տարբեր երկրներ զանգահարելու համար: Ուրախությամբ հայտարարում ենք, որ առաջարկը շարունակվում է, և մեր բաժանորդները դեռ բազմաթիվ անգամներ անակնկալներ կստանան՝ պարզապես զանգեր ընդունելով արտասահմանում բնակվող իրենց մտերիմներից»,–ասել է Orange Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Անվճար կուտակած րոպեները կարելի է օգտագործել մինչև ապրիլի 15-ը:
Առաջարկը չի գործում Orange Բիզնես-ի բաժանորդների համար:
«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը հայկական շուկայում սկսել է գործել 2009 թվականի նոյեմբերի 5-ից, Ֆրանս Տելեկոմի 100% դուստր ընկերությունն է: Օրանժը 93 տոկոս ծածկույթ է ապահովել և բջջային կապ ու համացանցի հասանելիություն՝ երկրի 600 համայնքներում (քաղաքներ և գյուղեր):--0-