USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Orange-ի բաժանորդները կարող են Orange-ի բլոգի միջոցով թարմացնել սոցիալական ցանցերի իրենց պրոֆիլները

01.11.2012, 18:40
Orange Բլոգն այսուհետ համակցված է աշխարհի ամենահայտնի սոցիալական ցանցերի հետ` ներառյալ Odnoklasniki, Facebook,Twitter և Tumblr: Սա նշանակում է, որ Orange Բլոգում տեղադրված ցանկացած բովանդակություն կարող է միաժամանակ հայտնվել Orange Բլոգի օգտագործողների` մյուս սոցիալական ցանցերում առկա էջերում, հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Orange-ի բաժանորդները կարող են Orange-ի բլոգի միջոցով թարմացնել սոցիալական ցանցերի իրենց պրոֆիլները

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Orange Բլոգն այսուհետ համակցված է աշխարհի ամենահայտնի սոցիալական ցանցերի հետ` ներառյալ Odnoklasniki, Facebook,Twitter և Tumblr: Սա նշանակում է, որ Orange Բլոգում տեղադրված ցանկացած բովանդակություն կարող է միաժամանակ հայտնվել Orange Բլոգի օգտագործողների` մյուս սոցիալական ցանցերում առկա էջերում, հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Orange Բլոգի պրոֆիլը այլ սոցցանցում առկա պրոֆիլին միացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել Orange Բլոգի էջ և «կարգավորումներ» բաժնում միացնել համապատասխան էջը Orange Բլոգի էջին:

Այս հնարավորությունից կարող են օգտվել Orange Բլոգի միայն այն օգտագործողները, ովքեր գրանցվելիս նշել են իրենց Orange հեռախոսահամարը:

Այսպիսով, հնարավոր է դառնում պարզապես SMS-ի, MMS-ի, կամ www.orangeblog.am-ի միջոցով թարմացնել պրոֆիլը միանգամից մի քանի սոցիալական ցանցերում:

Orange-ի բաժանորդները Orange Բլոգից օգտվելիս ունեն հատուկ առավելություններ: Նրանք կարող են իրենց պրոֆիլը միացնել բջջային հեռախոսահամարին և բոլոր ծանուցումներն անվճար կերպով ստանալ անմիջապես հեռախոսին` կարճ հաղորդագրության տեսքո

Orange-ի բաժանորդները կարող են նաև 2564 համարին ուղարկված անվճար կարճ հաղորդագրությունների միջոցովթարմացնելկարգավիճակը, թողնել մեկնաբանություններ կամ գրել պատասխաններ: Ավելին, կարելի է նաև լուսանկարներ կամ տեսանյութեր վերբեռնել բլոգ անվճար MMS-ի միջոցով: Պետք է պարզապես 2564 կարճ համարին ուղարկել MMS` կցելով նկարը կամ տեսանյութը:

Orange Բլոգը հնարավորություն է տալիս իր Orange-ի բաժանորդ օգտատերերին տեղադրել մինչև 2 գիգաբայթ ընդհանուր ծավալով լուսանկարներ, տեսանյութեր, տեքստային գրառումներ կամ այլ բովանդակություն, որը ոչ-Orange բաժանորդների դեպքում կազմում է 100 մեգաբայթ:

«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը հայկական շուկայում սկսել է գործել 2009 թվականի նոյեմբերի 5-ից, Ֆրանս Տելեկոմի 100% դուստր ընկերությունն է: Օրանժը 83 տոկոս ծածկույթ է ապահովել և բջջային կապ ու համացանցի հասանելիություն՝ երկրի 500 համայնքներում (քաղաքներ և գյուղեր):--0-