USD
381.46
EUR
449.97
RUB
4.8446
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Orange-ի 21–ամյա բաժանորդը դարձել է Կաննի կինոփառատոնի պատվավոր հյուր

06.05.2013, 11:13
Orange Armenia–ի բաժանորդների համար նախատեսված «Դեպի Կանն» մրցույթի հաղթող է ճանաչվել և Կաննի կինոփառատոնի պատվավոր հյուր է դարձել 21–ամյա Մուշեղ Թորոսյանը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Orange-ի 21–ամյա բաժանորդը դարձել է Կաննի կինոփառատոնի պատվավոր հյուր

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Orange Armenia–ի բաժանորդների համար նախատեսված «Դեպի Կանն» մրցույթի հաղթող է ճանաչվել և Կաննի կինոփառատոնի պատվավոր հյուր է դարձել 21–ամյա Մուշեղ Թորոսյանը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Թորոսյանի հեղինակած տեսանյութը դարձել է 10 ամենաշատ ձայներ հավաքած տեսանյութերից մեկը և արժանացել է Orange-ի ժյուրիի ամենաբարձր գնահատականին:

Ապրիլի 13-ից 26-ը Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները ունեին հնարավորություն ձեռք բերելու Կաննի միջազգային կինոփառատոնին որպես պատվավոր հյուր մասնակցելու ուղեգիր երկու հոգու համար: Դրա համար պարզապես անհրաժեշտ էր մասնակցել Facebook-ում Orange-ի էջում կազմակերպված մրցույթին «Ես սիրում եմ կինոն, ես սիրում եմ Կաննի փառատոնը» թեմայի շուրջ մինչև 1 րոպե տևողությամբ կարճ տեսանյութով:

Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը Մուշեղին հանձնել է  բաղձալի մրցանակը` Կաննի միջազգային կինոփառատոնին որպես պատվավոր հյուր մասնակցելու ուղեգիր երկու հոգու համար՝ ներառյալ ավիատոմսեր, համար հինգաստղանի հյուրանոցում, անձնական վարորդ և մուտք դեպի կինոփառատոն կարմիր գորգով, կինոաստղերի հետ միասին:

Մրցույթին մասնակցել են ընդհանուր թվով 23 մասնակից, որոնք բոլորը միասին հավաքել են 9,137 քվե-like և որոնց տեսանյութերը Youtube կայքում դիտվել են ավելի քան 11,000 անգամ: Մրցանակի հանձնման արարողությանը ներկա մյուս մասնակիցները, ովքեր հայտնվել էին ամենաշատ քվե ստացած տասնյակում, ստացան անակնկալ նվեր Orange-ի և «Մոսկվա» կինոթատրոնի կողմից. կինոյի բաժանորդագրություն երեք ամսով:

««Շնորհավորում ենք բոլոր տասը հաղթողներին և հատկապես Մուշեղին: Շնորհակալ ենք մեր այն բոլոր բաժանորդներին, ովքեր մասնակցեցին` հավատալով, որ անհավանական բաները հնարավոր են Orange-ի հետ, մասնակցեցին մրցույթին իրենց յուրօրինակ ու զվարճալի տեսանյութերով ու երկու շաբաթ շարունակ պայքարում էին իրենց երազանքի համար: Մեր բաժանորդին Կաննում կընդունեն իսկական աստղի նման», ասել է  Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Orange-ը Կաննի կինոփառատոնի պաշտոնական գործընկերն է արդեն ավելի քան 10 տարի ի վեր, իսկ Հայաստանում արդեն չորրորդ տարին է հնարավորություն տալիս իր բաժանորդներին մասնակցել փառատոնին որպես պատվավոր հյուր:


Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: -0-