USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

«Orange» հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել Հայաստանի երեք մարզային բուհերի ուսանողներին

30.11.2012, 14:40
Orange Հիմնադրամը, շարունակելով համագործակցությունը Հայաստանի մարզային համալսարանների հետ, այս շաբաթ կրթաթոշակներ տրամադրեց Գորիսի պետական համալսարանի, ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի  և ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի 32 ուսանողների:
«Orange» հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել Հայաստանի երեք մարզային բուհերի ուսանողներին

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Orange Հիմնադրամը, շարունակելով համագործակցությունը Հայաստանի մարզային համալսարանների հետ, այս շաբաթ կրթաթոշակներ տրամադրեց Գորիսի պետական համալսարանի, ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի  և ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի 32 ուսանողների:

Ինչպես հայտնում է Orange Արմենիա ընկերության մամուլի ծառայությունը, համալսարաններից յուրաքանչյուրին Orange Հիմնադրամը փոխանցեց մեկ միլիոն դրամ, որը պետք է հատկացվի բարձր առաջադիմություն, բայց ֆինանսական խնդիրներ ունեցող ուսանողների ուսման վարձի մարմանը:

«Համագործակցությունը մարզային համալսարանների հետ շարունակվում է, իսկ այդ համագործակցության մի բաղկացուցիչն էլ օգնությունն է լավագույն ուսանողներին, ովքեր դժվարանում են լուծել բարձրագույն կրթության ֆինանսական դժվարությունները»,-  ասաց Orange Արմենիա  Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

«Մենք կարծում ենք, որ Հայաստանը ոչ միայն Երևանն է, այլ բոլոր մարզերը` մեծ ու փոքր բնակավայրերով, և մարզային ուսանողները պետք է ունենան նույնպիսի հնարավորություններ, ինչ Երևանում բնակվողները»,- ասաց նա: 

Հաղորդագրության համաձայն, Ուսանողներն ընտրվել են համալսարանների առաջարկով, երկու հիմնական չափանիշների հիման վրա` ուսանողի առաջադիմություն և ընտանիքի սոցիալական վիճակ:

Նույն սկզբունքով նախատեսվում է այս ուսումնական տարվա ընթացքում տրամադրել կրթաթոշակներ ևս 6 այլ համալսարաններում:

Բացի կրթաթոշակներից, Գորիսում Orange-ը կրթաթոշակներից բացի ներկայացավ նաև մեկ այլ նախագծով` համալսարանի ամենամարդաշատ վայրում ստեղծվեց անվճար Orange Wi-Fi ինտերնետ անկյուն ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսների համար: Այս պահին նման անկյուններ են գործում Հայաստանի ևս 5 համալսարաններում:

Orange-ի համագործակցության շրջանակներում, մարզային երեք բուհերի ուսանողները կարող են մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ ընկերության աշխատակիցները մասնագիտական և վերապատրաստման դասընթացներ են իրականացնում ուսանողների համար:

Հայաստանի համալսարանների հետ Orange-ի համագործակցություն մեկնարկել է դեռ անցյալ տարի: 2011թ. Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել 6 համալսարանների 67 ուսանողների:


«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը հայկական շուկայում սկսել է գործել 2009 թվականի նոյեմբերի 5-ից, Ֆրանս Տելեկոմի 100% դուստր ընկերությունն է: Օրանժը 83 տոկոս ծածկույթ է ապահովել և բջջային կապ ու համացանցի հասանելիություն՝ երկրի 500 համայնքներում (քաղաքներ և գյուղեր):--0-