USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

«Orange Գրքի մրցանակ 2012» ամենամյա գրքի մրցույթին 470 հայտ է ներկայացվել, հաղթողների անունները կհրապարակվեն փետրվարի 20-ին

19.11.2012, 14:11
Orange Գրքի մրցանակի համար ընդհանուր թվով ներկայացվել է 470 մասնակցության հայտ, հաղթողների անունները կհրապարակվեն 2013թ.-ի փետրվարի 20-ին, տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Orange Գրքի մրցանակ 2012» ամենամյա գրքի մրցույթին 470 հայտ է ներկայացվել, հաղթողների անունները կհրապարակվեն փետրվարի 20-ին

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Orange Գրքի մրցանակի համար ընդհանուր թվով ներկայացվել է 470 մասնակցության հայտ, հաղթողների անունները կհրապարակվեն 2013թ.-ի փետրվարի 20-ին, տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Երեկ կեսգիշերին ավարտվել է  օգոստոսի 2-ին մեկնարկած «Orange Գրքի մրցանակ 2012» ամենամյա գրքի մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը: Ընդհանուր առմամբ 470 մասնակցության հայտ է ներկայացվել, որոնցից 155-ը` պատմվածքի ժանրում, 236-ը` բանաստեղծության, 39-ը` վեպ/վիպակ, իսկ 40-ը` հեքիաթի ժանրում:

Այս պահից սկսվում է ժյուրիի անդամների ընթերցանության շրջանը, որի ավարտին յուրաքանչյուր ժանրում կընտրվեն առավելագույնը երեք լավագույն գործերը, որոնք էլ կհայտարարվեն 2013թ. հունվարի 15-ին, Orange-ի պաշտոնական էջում: Այդ օրվանից բոլոր ընթերցողները հնարավորություն կունենան քվեարկել իրենց նախընտրած ստեղծագործությունների օգտին Orange-ի պաշտոնական էջում` Facebook-ի միջոցով:
Յոթ հոգուց բաղկացած ժյուրին, որի կազմում են քննադատներ, լրագրողներ, բլոգերներ, խմբագիրներ և թատերական ռեժիսորներ, յուրաքանչյուր ժանրից առավելագույնը երեք ստեղծագործություն կընտրի: Ութերորդ ձայնը կտրվի մասնակցին Facebook-ի Orange էջի քվեարկության արդյունքներով: Փետրվարի 15-ի կեսօրին կգրանցվի առցանց քվեարկության վերջնական արդյունքը:

Մրցույթի նպատակն է բացահայտել ժամանակակից հայ գրողներին, օրեցօր զարգացող էլեկտրանային մեդիայի միջոցով տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների առավել լայն զանգվածներին, ինչպես նաև խթանել հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ:
Մրցույթին կարող են մասնակցել հայերեն լեզվով ստեղծագործությունները (արևելահայերեն և արևմտահայերեն): Գրողներին անհրաժեշտ է ներկայացնել նախկինում չհրապարակված ստեղծագործություններ (էլեկտրոնային հանդեսներում, բլոգերում, սոցիալական ցանցերում տեղադրված աշխատանքները չհրապարակված են համարվում):

Մրցույթի հաղթողները, ինչպես նաև ժյուրիի կողմից մրցանակի հավակնորդ ընտրված բոլոր թեկնածուները կստանան վկայական, իսկ հաղթող ճանաչված ստեղծագործությունները կհրատարակվեն 500 օրինակով: Բոլոր ժանրերում հաղթող ստեղծագործությունների հեղինակներին  կշնորհվեն դրամական պարգևներ (500 000-ական դրամ), բացառությամբ «Ժողովրդական մրցանակի»:
2011թ.-ի Orange Գրքի մրցույթին մասնակցել է 130 ստեղծագործություն: Հաղթող է ճանաչվել հինգ աշխատանք՝ այնպիսի ժանրերում, ինչպիսիք են՝ վեպ, դրամատիկ սցենար ստեղծագործություն, պատմվածք,  նորավեպ և հեքիաթ:

«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը հայկական շուկայում սկսել է գործել 2009 թվականի նոյեմբերի 5-ից, Ֆրանս Տելեկոմի 100% դուստր ընկերությունն է: Օրանժը բջջային կապ ու համացանցի հասանելիություն՝ երկրի 500 համայնքներում (քաղաքներ և գյուղեր):--0-