USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Orange-ը հայտարարել է Հայաստանում iPhone 5-ի գները

07.12.2012, 19:14
Orange Armenia ընկերությունն ուրբաթ հայտարարել է iPhone 5-ի գները, որոնք վաճառքի կհանվեն դեկտեմբերի 14-ից:
Orange-ը հայտարարել է Հայաստանում iPhone 5-ի գները

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Orange Armenia ընկերությունն ուրբաթ հայտարարել է iPhone 5-ի գները, որոնք վաճառքի կհանվեն դեկտեմբերի 14-ից:

Ընկերության հաղորդագրության համաձայն` առանց Orange Armenia-ի ծառայությունների բաժանորդագրման սմարթֆոնի գինը կկազմի 390 հազար դրամ (iPhone 5 16 ԳԲ) և 450 հազար դրամ (32 ԳԲ)` համապատասխանաբար:

Orange Armenia-ի ծառայություններին տասներկու կամ քսան ամսով բաժանորդագրման դեպքում սմարթֆոնի գինը՝ կախված սակագնային պլանից, կկազմի 230-350 հազար դրամ  (16 ԳԲ)  և 290-400 հազար դրամ (32 ԳԲ)` համապատասխանաբար:

Orange-ն արդեն սկսել է iPhone 5 գնել ցանկացողների նախնական գրանցումը Հայաստանում։

iPhone-ի նոր տարբերակը վաճառքի է դրվել նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում և Արևմուտքի այլ երկրներում: Այսօր նորույթը հասանելի է աշխարհի 47 երկրների մանրածախ ցանցերում, ընդգծում է Apple-ը:

iPhone 5-ն այս տարվա սեպտեմբերի կեսերին ներկայացվել է հատուկ միջոցառման ընթացքում: Սմարթֆոնն իր նախորդներից տարբերվում է A6 հզոր պրոցեսորով, 16:9 հարաբերակցությամբ էկրանով, ավելի բարակ կորպուսով:

«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը հայկական շուկայում սկսել է գործել 2009 թվականի նոյեմբերի 5-ից, Ֆրանս Տելեկոմի 100% դուստր ընկերությունն է: Օրանժը 93 տոկոս ծածկույթ է ապահովել և բջջային կապ ու համացանցի հասանելիություն՝ երկրի 600 համայնքներում (քաղաքներ և գյուղեր):--0-