USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Orange բջջային խանութը սկսում է իր երթը Հայաստանի մարզերով

30.11.2012, 11:10
Orange Armenia ընկերության բջջային խանութը հայտարարում է Հայաստանի մարզերով իր երթի մեկնարկի մասին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Orange բջջային խանութը սկսում է իր երթը Հայաստանի մարզերով

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Orange Armenia ընկերության բջջային խանութը հայտարարում է Հայաստանի մարզերով իր երթի մեկնարկի մասին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Orange-ի շարժական խանութը կմեկնի Հայաստանի մարզեր` հատկապես այն գյուղական բնակավայրեր, որտեղ ընկերությունը չունի խանութներ և որտեղ, Orange-ի ծառայություններից օգտվելու համար, բնակիչները ստիպված են լինում այցելել մոտակա քաղաք:
 
«Orange-ի շարժական խանութում այցելուներին կառաջարկվի Orange-ի ծառայությունների ամբողջական փաթեթ, ինչպես նաև ընկերության խանութներում ներկայացված հեռախոսների և համակարգիչների ընտրանին, աքսեսուարներ, 3G մոդեմներ և այլն: Այստեղից հնարավոր կլինի գնել նաև Orange-ի Խոսենք և Ամեն ամիս ձայնային ծառայությունների քարտեր, վերալիցքավորել հաշիվը և կատարել ամսական բաժանորդագրության վճարումները»,- ասվում է հաղորդագրությունում:

Orange շարժական խանութում աշխատում են ընկերությունում երկար տարիների փորձ ունեցող հմուտ մասնագետներ, որոնք այցելուներին կտրամադրեն լիարժեք և պրոֆեսիոնալ խորհրդատվություն:

«Ուրախ ենք սկսել հատուկ մարզերի բնակիչների համար նախատեսված այս ծրագիրը, որի նպատակն է հնարավորինս հարմարավետ և հասանելի դարձնել մեր ծառայություններից օգտվելը»,- ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Orange-ի շարժական խանութն իր շրջայցը կսկսի Արարատի մարզի Մխչյան գյուղից, իսկ դեկտեմբեր և հունվար ամիսներին կայցելի Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի մարզերի գյուղեր:

«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը հայկական շուկայում սկսել է գործել 2009 թվականի նոյեմբերի 5-ից, Ֆրանս Տելեկոմի 100% դուստր ընկերությունն է: Օրանժը 83 տոկոս ծածկույթ է ապահովել և բջջային կապ ու համացանցի հասանելիություն՝ երկրի 500 համայնքներում (քաղաքներ և գյուղեր):--0-