USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Qiwi-ը չկարողացավ նվաճել ոչ Ամերիկան, ոչ Եվրոպան

16.03.2015, 14:51
Qiwi վճարային համակարգի տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել ձերբազատվել մի շարք արտասահմանյան ակտիվներից։ Ըստ ընկերության տարեկան հաշվետվության` համապատասխան որոշումն ընդունվել է  2014 թ. դեկտեմբերին, հաղորդում է Cnews.ru-ն։
Qiwi-ը չկարողացավ նվաճել ոչ Ամերիկան, ոչ Եվրոպան

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Qiwi վճարային համակարգի տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել ձերբազատվել մի շարք արտասահմանյան ակտիվներից։ Ըստ ընկերության տարեկան հաշվետվության` համապատասխան որոշումն ընդունվել է  2014 թ. դեկտեմբերին, հաղորդում է Cnews.ru-ն։

Խոսքն, առաջին հերթին, ամբողջապես Qiwi-ին պատկանող ամերիկյան Qiwi USA և IT Billion ընկերությունների մասին է։ Նրանք պատասխանատու էին ԱՄՆ-ում տերմինալային ցանցի զարգացման համար, որը Qiwi-ը սկսել էր կառուցել 2012 –ին։  Ընկերության ղեկավարությունն այժմ գնորդ է փնտրում այդ ակտիվների համար։

Բացի այդ, Qiwi-ն որոշել է հրաժարվել Qiwi Brasil Technologia Captura E Processamento De Transações ընկերության բաժնեմասից, որը տերմինալային ցանցն էր զարգացնում Բրազիլիայում։ Դեռ 2012 թվականին Qiwi-ի մասնաբաժինն այդ ընկերությունում նվազել է 51%-ով` մինչև 29,5%։2014 թվականին բրազիլական ընկերությունը լրացուցիչ էմիսիա իրականացրեց, սակայն Qiwi-ը դրան չմասնակցեց, ինչի արդյունքում նրա մասնաբաժինը կրճատվեց մինչև 9%։

Qiwi-ը ցանկանում է վաճառել նաև Հորդանանի վճարային տերմինալների օպերատոր Qiwi Jordan ընկերության 49% մասնաբաժինը, ընդ որում ընկերությունից նշում են, որ տվյալ ակտիվի պոտենցիալ գնորդներ չկան։

Անհաջող է ավարտվել նաև Qiwi-ի առաքելությունը եվրոպական շուկայում մեկ այլ` էլեկտրոնային դրամապամանակների ոլորտում։ Այդ նպատակով Լատվիայում գրանցվել էր Qiwi Wallet Europe ընկերությունը, որն էլեկտրոնային փողի էմիսիայի պանեվրոպական լիցենզիա ուներ։ Այժմ Qiwi-ում որոշել են ձերբազատվել այդ ակտիվից, սակայն պոտենցիալ գնորդներ չկան։

Հիշեցնենք, որ 2012 թվականին Qiwi-ը սկսեց ակտիվորեն ձերբազատվել արտասահմանյան տերմինալային ցանցերից։

2012-ի վերջին Qiwi-ը որոշեց աշխարհը նվաճել այլ միջոցով` էլեկտրոնային փողերով։ Ընկերությունը վերագործարկեց իր պրոդուկտը` «Qiwi-Դրամապանակը»` այն փոխարինելով Visa համակարգի Visa Qiwi Wallet (VQW) համատեղ մշակմամբ։  Սակայն դա ևս Եվրոպայում չհաջողվեց։ Ռուսաստանի սահմաններից դուրս այժմ

VQW-ը ներկայացված է միայն Ղազախստանում։ -0-