Apple-ը չի արդարացրել վերլուծաբանների սպասելիքները, սակայն ռեկորդային թվով iPad է վաճառել
25.07.2012,
16:37
Հունիսի 30-ին ավարտված 2011-2012 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում Apple-ի հասույթը կազմել է 35 մլրդ դոլար, եկամուտը՝ 8,8 մլրդ դոլար: Մեկ տարի առաջ ընկերությունը գրանցել է 28,6 մլրդ դոլարի չափով հասույթ, եկամուտը՝ 7,3 մլրդ դոլար:
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 30-ին ավարտված 2011-2012 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում Apple-ի հասույթը կազմել է 35 մլրդ դոլար, եկամուտը՝ 8,8 մլրդ դոլար: Մեկ տարի առաջ ընկերությունը գրանցել է 28,6 մլրդ դոլարի չափով հասույթ, եկամուտը՝ 7,3 մլրդ դոլար:
Ապրիլից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում Apple-ը վաճառքի է հանել 26 մլն iPhone, ինչը 28 տոկոսով շատ է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 17 մլն iPad (+84%), 4 մլն Mac (+2%) և 6,8 մլն iPod (-10%), գրում է Cnews.ru-ն:
Հասույթն ու եկամուտը անկախ վերլուծաբանների սպասելիքներից ցածր են եղել, հաղորդում է Reuters-ը: Նրանք մեկ բաժնետոմսի դիմաց 37,2 մլրդ դոլարի չափով հասույթ և 10,4 դոլարի չափով եկամուտ էին ակնկալում (փաստացի արժեքը՝ $9,32): Ընկերությունից ասել են, որ երրորդ եռամսյակում արդյունքների վրա ազդել է Եվրոպայի ճգնաժամը և նոր iPhone-ի առաջիկա գործարկման մասին խոսակցություները, որոնց պատճառով սպառողների մի մասը որոշել է հետաձգել գնումը: -0-