Պատմության մեջ առաջին անգամ սմարթֆոնների վաճառքն ավելի մեծ է եղել, քան սովորական բջջային հեռախոսներինը
15.08.2013,
14:54
Այս տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով, Gartner–ի վերլուծաբաններն առաջին անգամ գրանցել են, որ սմարթֆոնների վաճառքն ավելի շատ է եղել, քան սովորական բջջային հեռախոսներինը։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Այս տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով, Gartner–ի վերլուծաբաններն առաջին անգամ գրանցել են, որ սմարթֆոնների վաճառքն ավելի շատ է եղել, քան սովորական բջջային հեռախոսներինը։
Ավելի վաղ IDC–ի վերլուծաբանները հայտնել էին, որ այս փոփոխությունը կատարվել է տարվա առաջին եռամսյակում, սակայն IDC–ում հաշվում են մատակարարումները, իսկ Gartner–ում` վաճառքները վերջնական սպառողին, գրում է cnews.ru–ն։
Android օպերացիոն համակարգի բաժնեմասը սմարթֆոնների համաշխարհային շուկայում 2013 թվականի երկրորդ եռամսյակում հասել է 79 տոկոսի` 2013 թվականի առաջին եռամսյակի 74.4 տոկոսի և նախորդ տարվա երկրորդ եռամսյակի 64.2 տոկոսի դիմաց, հայտնում է Gartner–ը։
2013 թվականի ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում շուկայում վաճառվել է 177.9 մլն Android համակարգով սմարթֆոն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 98.7 միլիոնի դիմաց։
14.2 տոկոսանոց բաժնեմասով շուկայում երկրորդ տեղն են զբաղեցրել Apple iPhone սմարթֆոնները։ Մեկ տարի առաջ iOS պլատֆորմը 18.8 տոկոս ցուցանիշ ուներ։
Microsoft պլատֆորմների բաժնեմասը սմարթֆոնների շուկայում մեկ տարվա ընթացքում աճել է 2.6 տոկոսից մինչև 3.3 տոկոս։ Սարքերի գլոբալ վաճառքները Windows Phone/Mobile կառավարմամբ 2013 թվականի երկրորդ եռամսյակում հասել են 7.4 միլիոնի` ավելանալով նախորդ տարվա 4 միլիոնի դիմաց։
BlackBerry–ի դիրքերը թուլացել են` բաժնեմասը նվազել է 5.2 տոկոսից մինչև 2.7 տոկոս։ BlackBerry սմարթֆոնների վաճառքը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 8 միլիոնից մինչև 6.2 միլիոն։
2013 թվականի երկրորդ եռամսյակում աշխարհում արտադրվել է 435.2 մլն բջջային հեռախոս, ինչը 3.6 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ։ Սովորական հեռախոսների վաճառքը նվազել է 21 տոկոսով` մինչև 210 մլն սարք, մինչդեռ սմարթֆոններինն աճել է 46.5 տոկոսով` մինչև 225.3 մլն հատ, ինչը թույլ է տվել, որ սմարթֆոնները զբաղեցնեն ամբողջ շուկայի 51.8 տոկոսը քանակական արտահայտմամբ։
Gartner–ի տվյալներով, Samsung–ի բաժնեմասը հաշվետու ժամանակահատվածում վաճառված սմարթֆոնների ծավալում աճել է 31.7 տոկոսով` նախորդ տարվա 29.7 տոկոսի դիմաց։ Apple–ը դարձել է առաջին հնգյակի միակ վենդորը, որի բաժնեմասը կրճատվել է։
Lenovo–ի բաժնեմասն աճել է 2.8 տոկոսից մինչև 4.7 տոկոս։ Ընկերությունը վերջերս է ներկայացրել հունիսի 30–ին ավարտված եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով, բջջային սարքերի` սմարթֆոնների և պլանշետների վաճառքներն առաջին անգամ գերազանցել են անհատական համակարգիչների վաճառքները։ Lenovo–ն աշխարհում ԱՀ–ների խոշորագույն արտադրող է։