Օրանժ Արմենիայի բաժանորդները Ռուսաստանում Orange-ի և MegaFon-ի բաժանորդներին զանգահարելու են 30 դրամ/րոպե սակագնով
31.01.2013,
12:22
Orange-ը և MegaFon-ը շարունակում են համագործակցությունը ռոմինգի ոլորտում, տեղեկացնում են Օրանժ Արմենիայի մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Orange-ը և MegaFon-ը շարունակում են համագործակցությունը ռոմինգի ոլորտում, տեղեկացնում են Օրանժ Արմենիայի մամուլի ծառայությունից։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, 2012թ. ապրիլից սկսած՝ Օրանժ Արմենիայի բաժանորդները, գտնվելով Ռուսաստանում և միանալով MegaFon-ի ցանցին, Orange-ի և MegaFon-ի բաժանորդներին զանգահարում ու վերջիններից զանգեր են ստանում 30 դրամ/րոպեով: Սկսած փետրվարի 1-ից՝ Օրանժ Արմենիայի բաժանորդները նաև կօգտվեն 30 դրամ/ՄԲ սակագնից՝ ՄեգաՖոնի ցանցում GPRS ռոմինգից օգտվելիս:
«Ռուսաստանը հայաստանցիների կողմից ամենաշատ այցելվող երկրների ցանկում է, և անցած տարվա ընթացքում մենք նկատեցինք, որ մեր բաժանորդներից շատերն են օգտվում այս առաջարկից: Այս առաջարկի շնորհիվ ռոմինգը դադարում է լինել շքեղություն և պարզապես դառնում է ճամփորդության հարմարավետությունն ապահովող ծառայություն: Ուրախ ենք, որ մեր բաժանորդները կարող են Ռուսաստանում հարմարավետ կերպով օգտվել ռոմինգից՝ միանալով MegaFon-ի ցանցին»,– ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Ընկերությունից հիշեցնում են, որ MegaFon-ի ցանցում Orange Արմենիայի բաժանորդներն ունեն այլ առավելություններ ևս. բոլոր այլ մուտքային զանգերի և տեղական այլ օպերատորների բաժանորդներին ուղղված ելքային զանգերի մեկ րոպեի արժեքն է 60 դրամ, իսկ դեպի Հայաստանի այլ ցանցերի բաժանորդներին կատարված զանգերինը` 120 դրամ:
«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը հայկական շուկայում սկսել է գործել 2009 թվականի նոյեմբերի 5-ից, Ֆրանս Տելեկոմի 100% դուստր ընկերությունն է: Օրանժը 83 տոկոս ծածկույթ է ապահովել և բջջային կապ ու համացանցի հասանելիություն՝ երկրի 500 համայնքներում (քաղաքներ և գյուղեր):--0-