USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Օրանժ-Արմենիայի 50.000-րդ միջազգային զանգը ստացած բաժանորդը կմեկնի Վրաստան

13.06.2012, 19:29
Հայտնի է դարձել Օրանժ Արմենիա ընկերության հերթական երջանիկ բաժանորդի անունը, ով ստացել էր հունիսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը:
Օրանժ-Արմենիայի 50.000-րդ միջազգային զանգը ստացած բաժանորդը կմեկնի Վրաստան
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայտնի է դարձել Օրանժ Արմենիա ընկերության հերթական երջանիկ բաժանորդի անունը, ով ստացել էր հունիսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը:

Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, բաժանորդը Արմենուհի Մնացականյանն է, ում զանգահարել էր Վրաստանում բնակվող իր բարեկամուհին` Անահիտ Սիմոնյանը: Արմենուհին կստանա ուղեգիր դեպի Վրաստան:

«Այս շաբաթ մուտքային 50,000-րդ զանգը գրացվել է Վրաստանից և մենք սիրով Արմենուհուն նվիրում ենք ուղևորություն դեպի Վրաստանի` իր ընտրած վայրը: Մեր մյուս բաժանորդներին պարզապես խորհուրդ կտանք խրախուսել արտերկրում ապրող իրենց ազգականներին ու մտերիմներին ավելի հաճախ զանգահարել իրենց Orange համարին»,-ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Մինչև օգոստոսի 26-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է յուրաքանչյուր շաբաթվա առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Նախորդ ութ շաբաթների ընթացքում գրանցված 50,000-րդական բաժանորդներից յոթը զանգ էին ստացել Ռուսաստանի տարբեր քաղաքներից, իսկ մեկը` Ամերիկայի Միացյալ Նահանգներից:

Ընկերությունից տեղեկացնում են, որ յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում:

«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը հայկական շուկայում սկսել է գործել 2009 թվականի նոյեմբերի 5-ից, Ֆրանս Տելեկոմի 100% դուստր ընկերությունն է: Օրանժը 83 տոկոս ծածկույթ է ապահովել և բջջային կապ ու համացանցի հասանելիություն՝ երկրի 500 համայնքներում (քաղաքներ և գյուղեր):--0-