Orange-ը բջջային կապի ու համացանցի հասանելիություն է ապահովել ևս երկու գյուղում
09.12.2013,
15:17
Orange Armenia–ն միակ օպերատորն է դարձել, որը ՀՀ Սյունիքի մարզի երկու գյուղերում բջջային և ինտերնետ կապ է ապահովել, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Orange Armenia–ն միակ օպերատորն է դարձել, որը ՀՀ Սյունիքի մարզի երկու գյուղերում բջջային և ինտերնետ կապ է ապահովել, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
Սյունիքի մարզի Դիցմայրի գյուղում հասանելի կլինեն Orange-ի ձայնային և ինտերնետի ծառայությունները: Հաջորդ շաբաթ Բնունիսում և Դիցմայրիում կլինի նաև Orange-ի շարժական խանութը, որը թույլ կտա գյուղի բնակիչներին առանց տեղաշարժվելու ձեռք բերել ինչպես հեռախոսակապի ու ինտերնետի բաժանորդագրություն, այլ նաև հեռախոսներ, մոդեմներ, դյուրակիր համակարգիչներ, աքսեսուարներ:
«Այս կայանները պիտի ապահովեն արագ կապ ինչպես գյուղերի ներսում, այնպես էլ աշխարհի հետ: Orange-ն այն օպերատորն է, որը ոչ միայն մատուցում է լավագույն որակը Հայաստանի քաղաքներում, այլ նաև ստեղծում է ժամանակակից հաղորդակցման հնարավորություններ այսպիսի փոքր գյուղերում: Ինձ համար հաճելի է արձանագրել նաև, որ մենք դա անում ենք պլանավորածից ավելի շուտ, քանի որ խոստացել էինք այս գյուղերում ծածկույթ ապահովել մինչև 2014թ. հունվարը», ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը։
Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Ընկերությունն ապահովում է ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում)։–