USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+28

Orange-ը մեկնարկում է «Արծիվ» նոր ամսական բաժանորդագրությունը

25.03.2014, 12:11
Orange-ը ներկայացնում է «Արծիվ»  նոր սակագնային պլանը, որը ներառում է րոպեներ՝ բոլոր ցանցերի բաժանորդների հետ նույն սակագնով խոսելու համար:
Orange-ը մեկնարկում է «Արծիվ» նոր ամսական բաժանորդագրությունը
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Orange-ը ներկայացնում է «Արծիվ»  նոր սակագնային պլանը, որը ներառում է րոպեներ՝ բոլոր ցանցերի բաժանորդների հետ նույն սակագնով խոսելու համար:

Ինչպես հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից, 2000 դրամ ամսավճարի դիմաց՝ այս սակագնային պլանը ներառում է 200 րոպե՝ ինչպես ցանցի ներսում, այնպես էլ ցանցից դուրս զանգերի համար և 200ՄԲ շարժական ինտերնետի ծավալ:

Ամսական ներառված րոպեները սպառելուց հետո «Արծիվ» սակագնային պլանի բաժանորդները հնարավորություն կունենան տեղական բոլոր ցանցեր զանգահարել միևնույն 15դր/ր սակագնով՝ առանց ծախսերի մասին անհանգստանալու:

«Ապրիլի 1-ին մեկնարկող համարների տեղափոխելիությանը մնացել է ընդամենը մի քանի oր: Orange-ի ներկայացրած «Արծիվե  նոր սակագնային պլանը խորհրդանշում է շարժական կապի շուկայում ազատության նոր մակարդակը: Այս սակագնային պլանը բոլոր բաժանորդներին հնարավորություն է ընձեռում անվճար օգտագործել զգալի թվով մեգաբայթեր՝ համացանցում ազատորեն նավարկելու, ինչպես նաև րոպեներ՝ Orange-ի և այլ ցանցերից օգտվող իրենց հարազատներին առանց խոչընդոտների,  միևնույն մատչելի սակագնով զանգահարելու համար: Թիթեռ, Դելֆին և Պանտերա կենդանիների ընտանիքին այս նոր սակագնային պլանի ավելացմամբ՝ Orange-ը հնարավորություն է տալիս այն բաժանորդներին, ովքեր դեռևս կարիք չունեն սուբսիդավորված հեռախոս ձեռք բերելու, ազատ խոսել և օգտվել ինտերնետից ընդամենը 2000 դրամ ամսավճարով», –ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Ընկրերությունից հիշեցնում են, որ Orange-ի բաժանորդներն արդեն հնարավորություն ունեն իրենց Օrange ընկերների հետ անսահմանափակ շփվելու՝ բաժանորդագրվելով Թիթեռ, Դելֆին և Պանտերա 3000 դրամ և ավելի բարձր սակագնային  պլաններից որևէ մեկին, իսկ 4000 դրամ և ավելի բարձր սակագնային պլանների բաժանորդները հնարավորություն ունեն նաև ձեռք բերել իրենց նախընտրած հեռախոսը հատուկ սակագնով՝ սկսած 1 դրամից:

Այլ հետվճարային սակագնային պլանների բաժանորդները, իրենց բաժանորդագրման պարտավորությունն ավարտելուց և փոխադրման գումարը վճարելուց հետո, նույնպես կարող են միանալ «Արծիվ» սակագնային պլանին:  

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ` լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: --0--