USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Orange հիմնադրամը համակարգչային սրահ է բացել Վայոց Ձորում և կաթի մթերման նոր կետ` Սյունիքում

17.10.2014, 12:27
Orange հիմնադրամը Վայոց Ձորի մարզի Խնձորուտ գյուղում համակարգչային սրահ է բացել, որն ստեղծվել է «Շեն» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակում, հայտնում է Օրանժ Արմենիա ընկերության մամուլի ծառայությունը։  
Orange հիմնադրամը համակարգչային սրահ է բացել Վայոց Ձորում և կաթի մթերման նոր կետ` Սյունիքում
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Orange հիմնադրամը Վայոց Ձորի մարզի Խնձորուտ գյուղում համակարգչային սրահ է բացել, որն ստեղծվել է «Շեն» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակում, հայտնում է Օրանժ Արմենիա ընկերության մամուլի ծառայությունը։  

Նորաբաց համակարգչային սրահը համալրված է Orange MyBox 3G երթուղիչով, որն ապահովում է մինչև 21.6 Մբ/վ ներբեռնման արագություն, համակարգիչներով, տպիչ սարքով և հարմարավետ կահույքով: Կենտրոնում կանցկացվեն համակարգչային հատուկ դասընթացներ, որոնք կխթանեն Խնձորուտի բնակիչների համակարգչային հմտությունները և առավել հասանելի կդարձնեն ինտերնետ ծառայությունները: Սա տարբեր գյուղական համայնքներում բացված արդեն թվով 24-րդ համակարգչային սրահն է:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Orange հիմնադրամի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և Քարահունջի գյուղապետարանի համատեղ ջանքերով Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում էլ կաթի մթերման նոր կետ է բացվել:

«Orange հիմնադրամը մեծապես կարևորում է գյուղական համայնքներում տնտեսական գործունեության և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումը: Մեր աջակցությամբ արդեն իրականացվել են գյուղատնտեսության զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր Տավուշի և Արագածոտնի մարզերում՝ այսպիսով խթանելով տեղական արտադրությունն ու տնտեսական զարգացումը», - ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում մինչ օրս կատարել է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրումներ (ներառյալ` լիցենզիայի ձեռքբերման համար) և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի 600 քաղաքներում և գյուղերում` բնակչության ավելի քան 95% տոկոսին: -0-