USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Օրանժ Արմենիան Երաժշտության համաշխարհային օրվան նվիրված մի շարք համերգներ կկազմակերպի Երևանում

19.06.2015, 21:59
Հունիսի 21-ին վեցերորդ տարին անընդմեջ Օրանժ Արմենիան բոլոր երաժշտասերների համար համերգներ է կազմակերպում` նվիրված Երաժշտության համաշխարհային օրվան, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Օրանժ Արմենիան Երաժշտության համաշխարհային օրվան նվիրված մի շարք համերգներ կկազմակերպի Երևանում
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 21-ին վեցերորդ տարին անընդմեջ Օրանժ Արմենիան բոլոր երաժշտասերների համար համերգներ է կազմակերպում` նվիրված Երաժշտության համաշխարհային օրվան, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

«Հունիսի 21-ին՝ տարվա ամենաերկար օրը, աշխարհի ավելի քան 700 քաղաքներում սիրողական և պրոֆեսիոնալ երաժիշտները նշում են Երաժշտության տոնը` անվճար համերգներ տալով քաղաքների փողոցներում, այգիներում, հրապարակներում», – ասվում է հաղորդագրության մեջ:

Օրանժ Արմենիան կազմակերպում է այս ավանդական դարձած միջոցառումը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ու ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ:
 
Ազատության հրապարակում ժամը 19:00-ին կկայանա մեծ համերգ, որի ընթացքում կենդանի կատարմամբ ելույթ կունենան արդեն շատ սիրված The Beautified Project, The Windrose, EmpYraY և Միացյալ Նահանգներից ժամանած Palm of Granite խմբերը:

Շառլ Ազնավուրի անվան հրապարակի բեմում ժամը 21:00-ից կհնչի ռոք երաժշտություն՝ Որդան Կարմիր, Նաիրի, HIGH և ATMOS խմբերի կենդանի կատարմամբ:

Ֆրանսիայի Դեսպանության նախաձեռնությամբ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ժամը 19:00-ից 21:00-ը ֆրանսիական երգի սիրահարների համար «Top 15 pour 2015ե համերգի շրջանակներում սիրողական երաժիշտներ ու խմբեր կկատարեն ժամանակակից ֆրանսիական երգեր:

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, 19:00-ին Հաղթանակի զբոսայգում ամենափոքրիկ երևանցիների համար տեղի կունենա մանկական համերգ՝ «Արևներ» մանկական անսամբլի մասնակցությամբ և ջազ-էստրադային համերգ՝ «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի» սաների և անհատ կատարողների մասնակցությամբ:

Դասական և էթնիկ երաժշտությունը նախընտրողների համար՝ ժամը 19:30-ին Կոնսերվատորիայի պուրակում ելույթ կունենան «Օլդ Բենդե ֆոլկ վոկալ քառյակը, «Զանգակներ» համույթը և «Արտ վոկալ անսամբլ»-ը:

Օրանժ Արմենիան France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում)։–0–